ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Ընտրելով այս մասնագիտությունը ապագա մագիստրոսները կտիրապետեն ֆրանսերենի դասավանդման ժամանակակից մեթոդներին, հեռավար, առցանց ուսուցման կազմակերպման, էլեկտրոնային. ուսումնամեթոդական նյութեր պատրաստելու, առցանց ուսումնական աղբյուրների գնահատման և կիրառման, թվային ինտերակտիվ բաղադրիչների կառուցման հմտություներին:
Դասավանդման լեզուն հիմնականում ֆրանսերենն է: Սովորողի ֆրանսերենի մակարդակը պետք է համապատասխանի B2+ մակարդակին ըստ Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CECR):
Մագիստրատուրայի Ֆրանսերենի դասավանդման մեթոդաբանություն եվ կրթական նորագույն տեխնոլոգիաներ մասնագիտությունը նախատեսված է ՀՀ-ի և արտերկրի ուսանողների համար:
Տեղեկությունների համար
Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Վարիչ՝ Լուիզա Միլիտոսյան
Ծրագրի պատասխանատուներ՝ Կարինե Գրիգորյան, Սաթենիկ Առաքելյան
Հասցե՝ Ակադեմիական նվաճումների կենտրոն /407/, Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան, Թումանյան 42, 0002, Երևան