Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Հետբուհական կրթություն

Նամակ գրել Տպել PDF

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ասպիրատնուրայի  և հայցորդության վերաբերյալ

 

1963թ.-ից բուհում գործում է հետբուհական կրթություն, որը նպաստում է բարձրագույն որակավորման կադրերի պատրաստմանը /հայցորդներ, ասպիրանտներ, դոկտորանտներ/։

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ունի 34 ասպիրանտ, որոնցից 5-ը` առկա ուսուցմամբ, 29-ը` հեռակա և 88 հայցորդ:

Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 25-ը ԵՊԼՀ-ում կատարվում է հայցորդության ընդունելություն:

 Ասպիրանտուրայի վարիչը զբաղվում է ասպիրանտուրայի և հայցորդության ընդունելության, փաստաթղթերի ընդունման, հրամանների և տեղեկանքների կազմման, դիմումների ընդունման, ուսման վարձերի, թեկնածուական որակավորման քննությունների հանձնման, անհատական ձևաթերթերի, դասընթացների կազմակերպման, տարեկան ատեստավորման և այլ ասպիրանտական հարցերով, ամբիոնների հետ հետադարձ կապի ապահովմամբ։

Ասպիրանտների և հայցորդների  հետ տարվող աշխատանքի վերաբերյալ

Յուրաքանչյուր ամբիոնից հաջորդ ուսումնական տարվա համար նախատեսվող առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերի հայտի ձևավորում: Ներկայացված հայտերի վրա կատարվող աշխատանքներ` ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ,

Առկա և հեռակա ասպիրանտուրայի ընդունելության վերաբերյալ հայտարարութան հրապարակում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում,

 

Առկա և հեռակա ասպիրանտների փաստաթղթերի ընդունում` նշված ժամկետներում,


Առկա և հեռակա ասպիրանտուրայի ընդունող հանձնաժողովների հրամանների ձևավորում,


Առկա և հեռակա ասպիրանտների մասնագիտական քննության կազմակերպում բուհում,


Մանդատային ընդունող հանձնաժողովի նիստերի արձանագրում,

 

Ասպիրանտների մասնագիտական քննության թույլտվության հրամանի պատրաստում,

 

Ասպիրանտուրայի ընդունելության հրամանի պատրաստում,


Յուրաքանչյուր ընդունված ասպիրանտի հետ տարվող աշխատանք,


Կրեդիտային համակարգով սովորելու յուրահատկությունների, առանձնահատկությունների բացատրում, անհատական պլանների և կրթական ծրագրերի ձևաթղթերի տրամադրում, խորհրդատվություն,


Ասպիրանտների ընդունման օրվանից ոչ ուշ քան 3 ամսվա ընթացքում գիտական խորհրդի կողմից թեկանածուական ատենախոսության թեմաների և գիտական ղեկավարների հաստատում՝ համաձայն ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգի,

 

Յուրաքանչյուր հայցորդի թեմա և գիտական ղեկավար հաստատելու հարցը` ամբիոնի հետ համատեղ,


Ասպիրանտների ատեստավորում յուրաքանչյուր կիսամյակի վերջում: (Ատեստավորման ժամանակ համապատասխան ամբիոնները ստուգում են անհատական պալնները, հաշվառում են հավաքագրած կրեդիտները),


Յուրաքանչյուր կիսամյակի սկզբին ասպիրանտների և հայցորդների համար կազմակերպվում են դասընթացներ և ձևավորվում է ժամանակացույցը,


Կատարվում է մշտադիտարկում կազմակերպվող դասընթացների համար,


Ձևավորվում են թեկնածուական որակավորման քննությունների քննաշրջանները (գարնանային և աշնանային քննաշրջան),


Տեղեկանքների, հրամանների, արձանագրությունների, խորհրդատվության կազմակերպում:


Տեղեկանքների կազմում` թեկնածուական որակավորման քննությունների հանձնելու վարաբերյալ:

 

Ընթացիկ հարցեր, խորհրդատվություն, արձանագրությունների ձևավորում, տեղեկանքներ, հրամաններ

Հեռ.: (+374) 10 53 22 39, (ներքին 106)

Էլ հասցե: headusmas@brusov.am

 

 Ընդունելության ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 9.00-17.30

 

Ընդմիջում՝ 12.30-13.00

 

Ուսումնական գործընթացների համակարգման բաժնի ղեկավար՝ Ա. Եղիազարյան

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ