Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ղեկավարություն » Ռեկտոր

Ռեկտոր

Նամակ գրել Տպել PDF
Gasparyan

 Բարի գալուստ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:
Համոզված եմ, որ ԵՊԼՀ-ի պաշտոնական կայքէջից կկարողանաք գտնել ամբողջական տեղեկատվություն մեր բուհի մասին: ԵՊԼՀ-ի որդեգրած քաղաքականության համաձայն՝ բուհի գրավականը ուսանողների հաջողությունն է: Պահպանելով ուսանողակենտրոն համալսարանի համբավը` ջանում ենք հավատարիմ մնալ մեր առաքելությանը և հնարավորինս իրագործել մեր ռազմավարական ծրագիրը:
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում առաջարկում ենք մրցունակ և մատչելի կրթություն, մեր գործընկեր համալսարանների օգնությամբ և օժանդակությամբ կազմակերպում ենք փոխանակման բազմաթիվ ծրագրեր, սեմինարներ, գիտաժողովներ: Լինելով կրթական բարեփոխումների ոլորտում առաջատար համալսարաններից մեկը` փորձում ենք բարձրացնել և արժևորել բարձրագույն կրթության դերը հանրային կյանքում: Հպարտ ենք, որ կարող ենք նպաստել մեր ուսանողների զարգացմանը, որոնք անկասկած վաղվա ստեղծարար, ներունակ և արհեստավարժ մասնագետներն են:
Եվս մեկ անգամ թույլ տվեք ջերմ ողջույններս հղել ձեզ և հաջողություն ցանկանալ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ