Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ղեկավարություն » Ռեկտոր » Կենսագրություն

Կենսագրություն

Նամակ գրել Տպել PDF
Գայանե Ռաֆիի Գասպարյանը ծնվել է 24.12.1954թ.-ին Երևանում, գիտաշխատողների ընտանիքում: 1972թ.-ին ընդունվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի անգլերենի ֆակուլտետ, որն 1976թ.-ին ավարտել է գերազանցությամբ: Նույն թվականին սկսել է իր աշխատանքային գործունեությունը Վ.Բրյուսովի անվան ԵՊՌՕԼՄԻ-ում՝ որպես անգլերենի դասախոս: 1977թ.-ին  մեկնել է Մոսկվա՝ Մորիս Թորեզի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ՝ որպես անգլերենի ոճաբանության ամբիոնի ստաժոր-հետազոտող: Նույն բուհում 1980թ.-ին ընդունվել է ասպիրանտուրա և 1984թ.-ին պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը: 2010թ.-ին նրան շհորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: 1984թ.-ից աշխատում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում սկզբում որպես դասախոս, այնուհետև՝ դոցենտ /1993/, անգլերենի ամբիոնի վարիչ /1992/: 1997-2007թթ. Գ.Գասպարյանը եղել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր: 2011թ.-ի հունիսից Գ.Գասպարյանը զբաղեցրել է Անգլերենի հաղորդակցման (բառագիտության  և ոճաբանության) ամբիոնի վարիչի պաշտոնը:
2012թ.-ի հունիսից Գ.Գասպարյանը զբաղեցնում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետկան լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնը:
Գ.Գասպարյանը դասավանդում է «Խոսույթ և խոսույթի վերլուծություն», «Ճանաչողական տեքստաբանություն», «Տեքստի տեսություն», «Ժամանակակից անգլերենի ոճաբանություն», «Մեծ Բրիտանիայի երկրագիտություն», «Մեծ Բրիտանիայի պատմություն» և այլ դասընթացներ:
Գ.Գասպարյանը ավելի քան 75 գիտական հոդվածների, դպրոցական և բուհական դասագրքերի, մեթոդական ձեռնարների հեղինակ է: Նա միջնակարգ դպրոցի 3-9-րդ դասարնների անգլերենի ուսուցչական ձեռնարկների, ինչպես նաև դասագրքերի հեղինակ է և հեղինակային խմբի ղեկավար: Ղեկավարում է բազմաթիվ ասպիրանտների և հայցորդների գիտական աշխատանքները:
Գ.Գասպարյանը եղել է ՀՀ Երիտասարդ գիտնականների, Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց, Օտար լեզուների մասնագետների ասոցիացիայի, Ամերիկյան կենսագրական ինստիտուտի /ABI/ հանձնաժողովի անդամ, EU Tempus փորձագետ (2002-2006): Այժմ Գ.Գասպարյանը 009 «գերմանական լեզուներ», 059 «սլավոնական լեզուներ» մասնագիտական խորհուրդների անդամ է,  ՀՀ ԿԳՆ անգլերենի մեթոդխորհրդի անդամ, Հայաստանի անգլիական ուսումնասիրությունների ասոցիացիայի փոխնախագահ, Հայաստանի որակի ապահովման ազգային կոմիտեի փորձագետ:
1998թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտը /ABI/ Գ.Գասպարյանին շնորհել է «Տարվա կին» տիտղոսը: 2005թ. Գ.Գասպարյանը արժանացել է ՀՀ նախագահի Շնորհակալագրի, ունի ՀՀ ԿԳՆ-ի բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր:
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ