Ռեկտորատ

Տպել

ԵՊԼՀ ռեկտորատի կանոնակարգ

 

Հատվածներ համալսարանի կանոնադրությունից

  

  1. Ռեկտորատը համալսարանի ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում, իր կանոնակարգով սահմանված լիազորությունների սահմաններում, քննարկում է համալսարանի գործունեությանը վերաբերող հարցեր:
  2. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը, պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, ֆակուլտետների դեկանները, գիտական և ուսումնական վարչությունների (կամ մասերի) ղեկավարները: 
  3. Համալսարանի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է գործադիր մարմինը` համալսարանի ռեկտորը, որն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:Համալսարանի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով

 

 


    ԵՊԼՀ ռեկտորատի նիստը ղեկավարում է համալսարանի ռեկտոր տկն Գ. Գասպարյանը:


    Անդամներն են`

                      
    Ռեկտորի աշխատակազմի ղեկավար Հ. Սահակյան
    Ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտոր Ա. Ավագյան 
    Գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյան
    Ուսումնական գծով պրոռեկտոր
    Բ. Մարգարյան
    ՈՒսանողության, երիտասարդության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ց. Ակոպյան
    Գիտքարտուղարի ժ/պ Հ. Փիլավջյան
    Իրավաբանական բաժնի ղեկավար
    Ն. Ներսիսյան
    Ուսումնական գործընթացի կազմակերպման և համակարգման բաժնի ղեկավար   Ա. Եղիազարյան
    ԹՄՀ ֆակուլտետի դեկան Հ.Ճանճապանյան
    ՕԼ ֆակուլտետի դեկան
    Ի. Մադոյան 
    ՌՕԼՄՀ ֆակուլտետի դեկանի ժ/պ
    Ն. Տատկալո
    Հեռակա ուսուցման բաժնի ղեկավար
    Ս. Մարգարյան
    Գլխավոր հաշվապահ Շ. Ներսիսյան
    Արհմիության նախագահ Խ. Թևոսյան
    Ուսխորհրդի նախագահ Հ. Ներսիսյան