- ԵրՊԼՀ-ում ուսումնական գործընթացի կրեդիտավարկանշային կարգ
- Պատմական ակնարկ
- Բոլոնիայի գործընթացը ԵրՊԼՀ-ում
- Ուսումնական գործընթացը կրեդիտային համակարգով
- Փոխատեղում
- Փոխատեղման արդյունքներն ըստ տարիների
- Դասընթացի վերահանձնում
- Դասընթացի փորձնական շրջան
- Հեռացում
- Ուսման վարձի մասնակի փոխհատուցում
- Ուսման վարձի փոխհատուցման դիմում
- Ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Ուսման վարձի փոխհատուցման ցուցակներ
Պատմական ակնարկ
2005թ. մայիսի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարարը ստորագրեց Բոլոնիայի անդամ երկրների կրթության նախարարների Բերգեն Կոմյունիկեն և Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին: Մեր հանրապետությունը ստանձնեց մինչև 2010թ. ավարտել Բոլոնիայի գործընթացի հիմնական սկզբունքների իրականացումն ըստ գործողությունների առանձին ուղղությունների և մասը դառնալ կազմավորվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ):ԵԲԿՏ գաղափարը սկիզբ է առել դեռևս Սորբոնյան դեկլարացիայից /1998թ. մայիսի 25/, որի առանցքային նպատակն էր պարարտ հող պատրաստել տարբեր երկրների կրթական համակարգերի միասնականության և ընդհանրության համար: Վերոգրյալ գործընթացի արդյունքում առավել մատչելի կդառնար ուսանողների շարժունակությունը, կբարձրանար եվրոպական բարձրագույն կրթության մրցունակությունը և գրավչությունը:Վերոգրյալ խնդիրների իրագործման նպատակով էր, որ 1999թ. հունիսի 19-ին ընդունվեց Բոլոնիայի հռչակագիրը, որը ստորագրող երկրները պարտավորություն ստանձնեցին վերակառուցել և մերձեցնել իրենց բարձրագույն կրթության համակարգերը` ձգտելով ԵԲԿՏ հիմնական նպատակների իրականացմանը:22.12.2005թ. ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին» որոշումը: Այս որոշման ընդունումից հետո սկսեցին ձեռնարկվել բարձրագույն կրթության` կրեդիտային համակարգով կազմակերպման ուղղությամբ: Համաձայն վերոգրյալ որոշման 2005-2006 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից կրեդիտային համակարգը կրթափորձի կարգով սկսվեց կիրառվել Հայաստանի Հանրապետության 6 բուհերում, որոնց շարքում էր նաև մեր համալսարանը:Արդեն 2006թ. նոյեմբեր ամսին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվեց ՙԲոլոնիայի գործընթացի սկզբունքների ժամանակացույցը՚, որտեղ իսկ ճշգրտվեցին մեր երկրի համար առաջնահերթ խնդիրներն ու անելիքները:
2005-2006 ուսումնական տարում, երբ 22.12.2005թ. ՀՀ կառավարությունը հաստատեց ՙՀՀ բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին՚ որոշումը, ՀՀ 6 փորձառու ԲՈՒՀեր, որոնց շարքում էր նաև ԵրՊԼՀ-ն, հանձնարարական ստացան 2005-2006 ուս. տարվա 2-րդ կիսամյակից կրեդիտային համակարգը կրթափորձի կարգով կիրառել ուսումնական գործընթացում:Այդ ժամանակից ի վեր ԵրՊԼՀ-ն իրականացրել է հետևյալ քայլերը.
Բոլոնիայի հռչակագրի դրույթների համաձայն` մինչև 2010թ. նախատեսված է բարձրագույն մասնագիտական կրթության ընդհանուր եվրոպական տարածքի ստեղծում, որի հիմնական բաղադրիչներից մեկը պետք է հանդիսանա կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը (European Credit Transfer System-ECTS)` որպես բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպման և կիրառման հիմնական մոտեցում:Ակադեմիական (ուսումնական) կրեդիտների համակարգն ուսումնական գործընթացի կազմակերպման համակարգված ամբողջություն է, որի առանձին բաղադրիչներին հաջող յուրացումից հետո տրվում են ակադեմիական կրեդիտներ, որոնք և կուտակվում են ամբողջ ուսումնական գործընթացի ընթացքում:Բարձրագույն կրթության ուսումնական գործընթացում կրեդիտի` իբրև ուսումնական ծանրաբեռնվածության միավորի բաշխումը հիմնված է տարբեր հասկացությունների վրա` ներառյալ լսարանային ժամերը, արտալսարանային ժամերը, գրավոր աշխատանքները, թեստերը, մոդուլային գրավորներն և այլն:Կրեդիտային համակարգը ներմուծվել է անցյալ դարի 30-ականներին ԱՄՆ-ի կրթական համակարգում: Եվրոպայում կրեդիտային համակարգը ստացել է լայն տարածում, հատկապես վերջին տասնամյակում ECTS-ի` կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի ստեղծման հետ: Կրեդիտային համակարգի ներդրումը հանգեցնում է հաշվառման ձևերի փոփոխության և կիսամյակների ընթացքում ուսանողների ուսումնական հաջողությունների ճանաչման: Կրեդիտների կիրառմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում ճշգրիտ կերպով որոշվում է կրեդիտների նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է որակավորման այս կամ այն աստիճան ձեռք բերելու, ուսումնական առարկաների և մոդուլների բովանդակությունը սահմանելու, պարտադիր և ընտրովի դասընթացների ցանկը կազմելու, ամեն մի առարկայի կրեդիտային արժեքը որոշելու և այլ նպատակների համար: Կրեդիտային համակարգի կիրառման ընթացքում բացակայում են ՙքարացած՚ ուսումնական պլանները, պարտադիր կազմավորված ուսումնական խմբերն ու հոսքերը:Կրեդիտային համակարգն առավելություններ ունի ուսուցման հաստատագրված ժամանակահատվածների և կարծր ուսումնական պլանների վրա հիմնված ավանդական համակարգի հանդեպ: Շնորհիվ կրեդիտային համակարգի և մոդուլային սկզբունքի կիրառման` ստեղծվում են ուսումնական պլաններ և ծրագրեր, որոնք հարմարեցված են աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին և զարգացման ժամանակակից միտումներին: ECTS-ի կիրառումը մեծացնում է ուսանողի դերն ու մասնակցությունը սեփական ուսման պլանավորման մեջ: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ուսումնական ծրագրերը առավելագույնս համապատասխանեցնել անհատական կարողություններին, հետաքրքրություններին և ուսման ընտրված տևողությանը:
Փոխատեղման արդյունքներն ըստ տարիների
2008-2009 ուս.տարիՕտար լեզուների ֆակուլտետ