Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



032300 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Նամակ գրել Տպել PDF
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Ուսման տևողությունը   alt
2 տարի 
Մասնագիտություններ և մասնագիտացումներ.
Թարգմանիչ, թարգմանիչ-եզրաբան, թարգմանիչ-խմբագիր, ծրագրերի ղեկավար, ծրագրերի համակարգող:
 
Մագիստրատուրայի տևողությունը 4 կիսամյակ է`  30 ECTS կրեդիտ   յուրաքանչյուրի համար, ըստ Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգի, վերջին կիսամյակը հատկացվում է մասնագիտական պրակտիկային և մագիստրոսական թեզի պաշտպանությանը: 
Ուսումնառության արդյունքում ապագա մագիստրոսը կտիրապետի մասնագիտական անհրաժեշտ կարողություններին ու հմտություններին` դիվանագիտական, տեղեկատվական, բանկային, ֆինանսական, տնտեսագիտական, գիտական և գովազդի ոլորտներում գրավոր և բանավոր թարգմանություններ կատարելու համար, և կմասնագիտանա ծրագրերի մշակման ու կառավարման գործում: 
Առաջին կուրսում ապագա մագիստրոսները կբարելավեն նաև իրենց գիտելիքները մի այլ օտար լեզվից /անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն.../, կկատարելագործեն իրենց հմտությունները ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառման գործում /մեքենայական թարգմանություն, թարգմանչական ծրագրեր/: 
Դասավանդման լեզուն ֆրանսերենն է: Սովորողի ֆրանսերենի մակարդակը պետք է համապատասխանի B2+ մակարդակին ըստ  Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CECR): 
Մագիստրատուրայի Մասնագիտական թարգմանություն և ծրագրերի կառավարում մասնագիտությունը նախատեսված է ՀՀ-ի և արտերկրի ուսանողների համար: 

Տեղեկությունների համար
Ֆրանսերենի ամբիոն 
Վարիչ՝ Նաիրա Մանուկյան
Դասընթացի պատասխանատուներ՝ Նաիրա Մանուկյան, Կարինե Գրիգորյան, 
հեռ.+37410 53 04 91 /118/ +37410 53 55 11  /5-18/
Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան, Թումանյան 42, 0002, Երևան, ՀՀ 
Տեղեկությունների համար դիմել ծրագրի պատասխանատուներին. Ֆրանսերենի ամբիոն /406/, Ակադեմիական նվաճումների կենտրոն /407/: 
 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ