Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողներին » Ուսխորհուրդ

Ուսխորհուրդ

Նամակ գրել Տպել PDF
ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
  


ՈՒսանողական խորհրդի նախագահ` Անահիտ Թունյան

2tun
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ԵՊԼՀ ուսանողության  ներկայացուցչական, ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող ու ներկայացնող մարմին է: Ուխ-ն նպաստում է ԵՊԼՀ ուսանողության կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը: ԵՊԼՀ ՈՒԽ-ն որպես այդպիսին ձևավորվել է 1997թ. սեպտեմբերին: 







ՈՒսանողական խորհրդի նախագահներն են եղել.
  • Մարատ Մուրադյանը/1997-2002թթ./
  • Սուրեն Ենոքյանը/2002-2005թթ./
  • Մարիա Բարաղամյանը/2005-2007թթ./
  • Ռուբինա Բոստանջյանը/2007թ.-2009թ./
  • Հասմիկ Ափյան/2009-2013թթ./
  • Անահիտ Թունյան/2013թ.-ի փետրվարի 8-ից առ այսօր/
ՈՒԽ գործունեության հիմնական առաքելությունն է համախմբել ԵՊԼՀ ուսանողությանը, աջակցել և մասնակցել բուհի գործունեությանը ու ուսումնական ծրագրերի բարեփոխումներին, ինչպես նաև նպաստել ուսանողության մեջ քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ազգային և բուհական ավանդույթների պահպանմանը: Ուխ-ն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը /ԵՊԼՀ կառավարման մարմիններում ուսանողները կազմում են 25%/, համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնում է  ուսանողությանը առնչվող հարցեր: Ուսխորհրդի կառավարման մարմիններն են. 
 
  • Ընդհանուր ժողովը
  • Նախագահությունը
  • Նախագահը
 
 
ԵՊԼՀ ՈՒԽ-ի կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որն ընտրվում է 2 տարի ժամկետով` ուսանողների մասնակի շրջափոխության սկզբունքով: Ընդհանուր ժողովի անդամները /լիազոր ներկայացուցիչները/ ընտրվում են 3 ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողներից՝ ըստ համամասնության` 50-55 ուսանողից 1 ներկայացուցիչ:
 
 
ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության անդամ են հանդիսանում ի պաշտոնե Ուխ նախագահը, փոխնախագահը, քարտուղարը, ՈՒԳԸ նախագահը, մագիստրատուրայի և ֆակուլտետային Ուխ նախագահները, ուսանողական թերթի խմբագիրը և մշտական հանձնախողովների պատասխանատուները:
 
 
ՈՒԽ մշտական գործող ստորաբաժանումներն են. 
 
  • Ֆակուլտետային ուսանողական խորհուրդները
  • Մագիստրատուրայի ուսանողական խորհուրդը
  • Հանձնաժողովները
  • Ուսանողական գիտական ընկերությունը
  • Թերթի խմբագրությունը
 
ՈւԽ մշտական հանձնաժողովներն են.
  
  • Ուսումնագիտական հանձնաժողովը
  • Մշակութային հանձնաժողովը
  • Սպորտային հանձնաժողովը
  • Տեղեկատվական հանձնաժողովը
 
ԵՊԼՀ ՈՒԽ-ում գործում են նաև հետևյալ ժամանակավոր հանձնաժողովները. 
 
  • Կազմակերպչական հանձնաժողովը
  • Բարեգործական հանձնաժողովը
  • Արտաքին կապերի հանձնաժողովը
 
 
ԵՊԼՀ ՈՒԽ ունի նաև հետևյալ ակումբները. 
 
  • Ինտելեկտուալ ակումբ
  • Թարգմանիչների ակումբ
  • Բանավեճի ակումբ
  • Ժամանցի ակու
    մ
    բ

Ուրախների և հնարամիտների ակումբը` իր  «Ложная тревога» թիմով:
 
ՈՒԽ ունի իր ուսանողական ամսագիրը, որը լուսաբանում է ՈՒԽ աշխատանքները և գործունեությունը և ԵՊԼՀ-ում կատարվող իրադարձությունները: ՈՒԽ-ն լույս է ընծայում նաև հետևյալ ֆակուլտետային ուսանողական հետևյալ ամսագրերը ` 
«ՕԼֆ օրագիր», «Նոր ձեռագիր», «Наша жизнь»: 

 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ