Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Միջազգային կապեր » Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր տեղեկություններ

Նամակ գրել Տպել PDF
globe_flags     Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը միջազգային ասպարեզում իր գործունեության հիմնական նպատակը համարում է միջազգային կրթության և գիտության բնագավառում հայկական կրթական համակարգի մասնակցության ապահովումը:
     ԵԼՊՀ-ի միջազգային գործունությունը իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.
  • Մասնակցություն միջազգային կրթական ծրագրերի
  • Միջազգային պայմանագրերի կնքում
  • Միջազգային ծրագրերի իրագործում
  • Ուսանողների և դասախոսների ուսուցում և որակավորման բարձրացում
  • Ուսանողների և դասախոսների փոխանակում
      Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն իր հիմնադրման վաղ տարիներից ի վեր ծավալել է միջազգային ակտիվ գործունեություն կրթության և գիտության ոլորտում: Սակայն Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո բուհը թևակոխել է միջազգային գործունեության նոր՝ առավել հագեցած և արդյունավետ շրջան:
    Պահպանելով և զարգացնելով արդեն իսկ գոյություն ունեցող կապերը՝ բուհը միջազգային գործունեություն է ծավալել լեզվական քաղաքանության և լեզուների դասավանդման բնագավառներում, այն է՝ համագործակցություն Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԱՊՀ-ի կրթական կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների հետ:
    Համալսարանը սերտ կապեր ունի Եվրոպայի խորհրդի լեզվական քաղաքականության բաժնի /Ստրասբուրգ/, Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների Եվրոպական կենտրոնի /Գրաց/, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՙՀարավային Կովկաս՚ լեզվակրթական ծրագրի, ԱՊՀ խորհրդի մշակույթների և լեզուների ուսումնամեթոդական կազմակերպության և այլ միջազգային հեղինակավոր կառույցների հետ:
    Համալսարանում պարբերաբար անց են կացվում լեզվաքաղաքականությունը, բազմալեզվությանը, միջմշակութային հաղորդակցմանը, օտար լեզուների դասավանդման նոր մոտեցումներին և ուսումնական միջազգային ծրագրերին վերաբերող գիտաժողովներ, որոնց մասնակցում են նաև մասնագետներ տարբեր երկրներից :
    Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը համագործակցում է եվրոպական, ասիական, ամերիկյան մի շարք նշանավոր համալսարանների հետ:
    Համալսարանում դասավանդում են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Չինաստանից, Կորեայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած մասնագետներ: Եթե սկզբնական շրջանում հրավիրված դասախոսները հիմնականում լեզուների մասնագետներ էին, ապա վերջին շրջանում նրանք ամենատարբեր մասնագիտությունների տեր անձիք են:
    Համալսարանի միջազգային կապերը չեն սահմանափակվում զուտ դասախոսական աշխատանքով: ԵՊԼՀ-ի գիտնականները հաճախ են մասնակցում աշխարհի տարբեր երկրներում անցկացվող օտար լեզուների ուսումնասիրմանը և դասավանդմանը, լեզվաբանությանը, գրականագիտությանը, հասարակական գիտություններին նվիրված գիտաժողովների, սեմինարների և տարաբնույթ այլ դասընթացների:

Միջազգային կապերի վարչություն

Սենյակներ` 5/1, 5/2 (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք)
 Հեռ.`

  • +37410 53 55 50  (ներ. 213)
  • +37410 53 55 50  (ներ. 124)   

Էլ. հասցե`

 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ