Քառօրյա դասընթաց ԵՊԼՀ-ում

Ուրբաթ, 31 Հոկտեմբեր 2014 11:21
Տպել

Սույն թվականի հոկտեմբերի 28-30-ը «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն»  և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Վ. Բրյուսովի թանգարանի աջակցությամբ կազմակերպեցին  «Հանրահռչակումը բուհական և ակադեմիական թանգարններում» խորագրով  քառօրյա  դասընթաց՝ համալսարանական, ակադեմիական և ինստիտուտ  թանգարանների աշխատակիցների համար:

Դասընթացի նպատակն էր տեղի մասնագետներին ծանոթացնել համալասարանական թանգարանների   միջազգային փորձին, զարգացնել նրանց մասնագիտական հմտություննեըը՝ համալսարանական և ակադեմիական թանգարանները այլընտրանքային կրթության տարածքներ դարձնելու համար:

Դասընթացը վարեցի միջազգային փորձագետներ՝ Ստրասբուրգի համալսարանի փոխնախագահ, ԻԿՕՄ-ի Բուհական թանգարաների և հավաքածուների  միջազգային կոմիտեի /ՅՈՒՄԱԿ/ նախագահ՝ Հյուգ Դրեսսը և Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի թանգարանների տնօրեն, ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի /ՄՓՌ/ նախագահ՝ Մարյո Ռիտա Սալոնիեմին:

 

10733389_838291129556413_143714697_n 10744878_838290912889768_1896528568_n 10755011_838291039556422_176721462_n