Լեզվական տոն իսահակյանական ոգով

Ուրբաթ, 28 Նոյեմբեր 2014 00:56
Տպել

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի  Եվրոպական և ասիական լեզուների ամբիոնը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը նոյեմբերի 21-ին կազմակերպեցին գրական-երաժշտական միջոցառում, որը կարելի է բնորոշել որպես լեզուների տոն։ Այն կրում  էր  խորագիրը։

ԵՊԼՀ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանը բացման խոսքում անչափ կարեւորեց միջոցառումն ու ընդգծեց. <<Մեր զենքը մեր լեզուներն են, եւ այդ զենքով է, որ մենք հանդես ենք գալիս աշխարհի առջեւ, ուստի մենք այսօր լեզուների հրավառություն ենք ունենալու»: Միջոցառման շրջանակներում ներկայացվեցին հայ մեծանուն գրող Ավ․ Իսահակյանի   քնարական պոեմը՝ թարգմանված 10 լեզուներով (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն, իսպաներեն, իտալերեն պարսկերեն, արաբերեն և վրացերեն),  և պատմվածքը՝ հունարեն տարբերակով։ Ընթացքում ներկայացվեցին նաև Ավ․ Իսահակյանի խոսքերի հիման վրա գրված երգեր և հայկական ազգագրական պարեր։ Միջոցառման նպատակն էր՝ ի դեմս Ավ․ Իսահակյանի անմահ ստեղծագործությունների, հերթական անգամ բացահայտել հայ բանաստեղծական մտքի խորությունն ու լեզվի ճոխությունը, և ցույց տալ, որ տարբեր լեզուներում այդ ստեղծագործությունները ոչ միայն չեն խամրում, այլև յուրովի վերաիմաստավորվում են և նոր փայլ ստանում։
974445_851945374857655_541905797_n 10816041_851945671524292_1008895239_n 10816184_851945414857651_146814476_n 10822458_851945388190987_287723691_n 10833756_851945694857623_1744110316_n