Ֆաբիեն Ֆլորիի այցը ԵՊԼՀ

Չորեքշաբթի, 04 Փետրվար 2015 17:26
Տպել

Փետրվարի 4-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ  հանդիպում Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) Արևելյան և կենտրոնական Եվրոպայի գրասենյակի տնօրեն Ֆաբիեն Ֆլորիի հետ:


Միջոցառման ընթացքում քննարկվեցին ֆրանկոֆոնիայի հետ կապված ընթացիկ ծրագրերի կատարման հետ, ինչպես նաև համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք կազմակերպչական և բովանդակային հարցեր: ԵՊԼՀ ֆրանկոֆոնիայի ակադեմիական նվաճումների կենտրոնի կողմից ներկայացվեց նաև կատարված աշխատանքների հաշվետվություն և քննարկվեցին հեռանկարային ծրագրեր:

flori1_n flori2_n flori3_n