Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Որակի ապահովման կենտրոն » Նորություններ

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF

ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿԱՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

edited2

     edited1
2014թ. հուլիսի 9-ին ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ռ. Խաչատրյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Բ. Մարգարյանը մասնակցեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից կազմակերպված քննարկմանը, որով մեկնարկեց բուհերի հավատարմագրման փաստաթղթերի բարելավման գործընթացը: Քննարկումը նվիրված էր ինքնավերլուծության կազմակերպման և իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին, հավատարմագրման չափանիշների ու չափորոշիչների մեկնաբանությանը: Աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով ԵՊԼՀ ներկայացուցիչները ևս քննարկման ընթացքում ներկայացրին հավատարմագրման գործընթացի խնդիրներն ու մի շարք առաջարկություններ՝ միտված բուհերի հետագա աշխատանքների բարելավմանը:


 

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՅՑԸ ԵՊԼՀ ՈԱԿ


Froyen

ԵՊԼՀ Որակի ապահովման կենտրոնը Լյուվենի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում 2014թ. մայիսի 16-17-ը հյուրընկալեց Բելգիայից ժամանած որակի ապահովման ոլորտի փորձագետ Դրիես Ֆրոյենին: Փորձագետի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին ԵՊԼՀ որակի ապահովման համակարգի հիմնախնդիրները, առավելություններն ու թերությունները, ինչպես նաև վերանայվեց ԵՊԼՀ որակի ապահովման ձեռնարկը:
Փորձագետի դիտարկումները նպաստեցին ԵՊԼՀ որակի ապահովման համակարգի բարելավման և զարգացման նոր քայլերի մշակմանը:  






«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՄ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2014թ. ապրիլի 15-ին ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնն ու կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության իրավունքի կիրարկման համակարգի հզորացման ԵՄ ԹՎԻՆԻՆԳ ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպեցին գիտաժողով «Հեղինակային իրավունքի կիրարկում և պահպանություն» թեմայով: Գիտաժողովը մեկնարկեց ԵՊԼՀ ռեկտոր Գայանե  Գասպարյանի բացման խոսքով, որին հաջորդեցին Դանիայից և Հունաստանից ժամանած ԵՄ փորձագետների (Jorgen Blomqvist, Bjorn Juell-Sundbye, Dionysia Kallinikou, Pierrina Koriatopoulou, Galatea Kappellakou), ինչպես նաև ՀՀ Մտավոր սեփականության գործակալության հեղինակային և հարակից իրավունքների բաժնի ղեկավար Քրիստինե Համբարյանի զեկույցները: 
 

IMG_1 IMG_2

Միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածությունը ՀՀ-ում մտավոր սեփականության ոլորտի, հեղինակային իրավունքի պահպանման և առնչվող այլ արդի խնդիրների վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ներկայացման միջոցով: Գիտաժողովին մասնակցում էին ինչպես ԵՊԼՀ ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմերի, այնպես էլ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են մտավոր սեփականության ոլորտի բարեփոխումներին առնչվող խնդիրներով: Փորձագետները շեշտեցին նաև մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի դերն ու կիրարկման անհրաժեշտությունը կրթության ոլորտում:

Գիտաժողովի ավարտին մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ և զեկուցողներին՝ շնորհակալագրեր:



ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՊԼՀ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ

 
2013թ. նոյեմբերի 1-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ԵՊԼՀ վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմերի, ինչպես նաև կառուցվածքային այլ ստորաբաժանումների անձնակազմերի համար ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի աշխատակազմը կազմակերպեց և իրականացրեց ռազմավարական պլանավորման ուղղությամբ վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստումները միտված են կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի կողմից ռազմավարական ծրագրերի և գործողությունների պլանների մշակմանը, ԵՊԼՀ-ում ռազմավարական պլանավորման,  բուհի ներքին և արտաքին միջավայրերի համապարփակ գնահատմանը, համապատասխան մեխանիզմների և գործիքակազմի քննարկմանը և այլ բաղադրիչների վերաբերյալ իրազեկմանը:
SP_training_1 SP_training_2
Վերապատրաստմանը մասնակցած ԵՊԼՀ վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանակ կազմերի 391 ներկայացուցիչներին ներկայացվել են հետևյալ հիմնական թեմաները.

  • ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսակներն ու դրանց առանձնահատկությունները 
  • բուհի կրթական միջավայրի բաղադրիչները
  • կառավարման և պլանավորման գործընթացները
  • ռազմավարություն և ռազմավարության տեսակները
  • ռազմավարական պլանավորման փուլերը, նպատակներն ու խնդիրները
  • ռազմավարական վերլուծության գնահատման մի շարք գործիքներ / SWOT, PEST, SMART համակարգ, ԳԱԱՑ-եր և այլն/

Յուրաքանչյուր դասընթացից հետո հարցաթերթիկների միջոցով գնահատվել է վերապատրաստումների արդյունավետությունը, և ներկայացվել են առաջարկություններ: Հարցաթերթիկների արդյունքերով վերապատրաստման մասնակիցները հիմնականում բարձր են գնահատել դասընթացի օգտակարությունը: ԵՊԼՀ անձնակազմին հնարավորություն է տրվել թեմատիկ-գործնական առաջադրանքների և քննարկումների միջոցով պարզաբանել ներկայացված թեմաների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը: 
 


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՊԼՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ


2013թ. օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնը կազմակերպեց և իրականացրեց «
Որակի ներքին ապահովում և ենթակառուցվածքային հավատարմագրում» թեմայով վերապատրաստման դասընթացներ ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական (ՊԴ) կազմի համար: Վերապատրաստումները միտված էին համալսարանում որակի ապահովման գործընթացների վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, որակի մշակույթի ձևավորմանն ու որակի ներքին ապահովման համակարգի շարունակական կատարելագործմանը:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին ԵՊԼՀ բոլոր ամբիոնների ու ԳՈՒ կենտրոնների դասախոսները (թվով 248 հոգի):

PD_training3 PD_training2

Վերապատրաստումների ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին՝

  • որակի ապահովման ներքին ու արտաքին համակարգերը
  • որակի մշակույթը և դրա մեխանիզմները
  • որակի ապահովման համակարգում գործածվող տերմինները
  • հավատարմագրման տեսակները, փուլերն ու չափանիշներ-չափորոշիչները
  • ԵՊԼՀ ՊԴ կազմի գնահատման մեխանիզմները
  • մասնագիտության կրթական ծրագրի մշակման ընթացակարգը և այլ հարակից թեմաներ:

Վերապատրաստումների ընթացքում մասնակիցներին բաժանվեցին նաև վերապատրաստման նյութերի փաթեթները, տեղի ունեցան քննարկումներ, և մասնակիցները հնարավորություն ունեցան գնահատելու վերապատրաստման դասընթացների արդյունավետությունն ու ներկայացնելու առաջարկություններ:



ԵՊԼՀ ՈԱԿ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈԱԱԿ-Ի ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻՆ


2013թ. ԵՊԼՀ Որակի ապահովման կենտրոնը և ԵՊԼՀ որակի ապահովման գործընթացներում ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած ԵՊԼՀ այլ ներկայացուցիչներ մասնակցեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին: «Որակի ապահովման համակարգերի մշակում և ներդրում» խորագրով վերապատրաստումներն ընթացան երեք փուլով՝ ապրիլի 15-20, հուլիսի 1-10 և նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 9:

Վերապատրաստումների առաջին փուլի (ապրիլի 15-20) ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին որակի ապահովման ներքին համակարգի մշակման ու ներդրման, մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) մշակման, ուսանողակենտրոն մոտեցման և հետադարձ կապի մեխանիզմների մշակման վերաբերյալ թեմաները:

April_18 April_19










Վերապատրաստումների երկրորդ փուլում (հուլիսի 1-10) ամփոփվեցին վերապատրաստման առաջին փուլի արդյունքները, ու դրանց տրամաբանական փոխկապակցվածությամբ մասնակիցներին ներկայացվեցին որակի մշակույթի ձևավորման ու զարգացման հիմնախնդիրները, ինքնավերլուծության ու հավատարմագրման դերը բուհերի գործունեության գնահատման և բարելավման գործընթացում:

hulis July7Վերապատրաստումների երրորդ փուլը (նոյեմբերի 6 - դեկտեմբերի 9) նախատեսված էր իրականացնել մասնակից բուհերում, և համապատասխանաբար ԵՊԼՀ ներկայացուցիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացը անցկացվեց ԵՊԼՀ-ում: Հանդիպման նպատակն էր կազմել գնահատման գործընթացի քարտեզ, քննարկել բենչմարքինգի արդյունքներն ու դրանց արդյունքում ձևավորված SWOT վերլուծությունը, ներկայացնել գործնական օրինակներ ԵՊԼՀ-ի գործընթացների հիման վրա:

nov2    nov_3nov_4Վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված և ամրապնդված գիտելիքները  բուհում ներդնելու գործընթացի հաջողված փորձը նախատեսվում է ներկայացնել 2014թ. մայիսին:

 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ