Կենտրոնի ղեկավար, Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի համակարգող անձ Հայաստանում

ՄԱՐԻԱՄ ԽՇՎԵՋՅԱՆ, կենտրոնի համակարգող
Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը /այսուհետ` Կենտրոն/ ԵրՊԼՀ-ի նորաբաց կառուցվածքային ստորաբաժանում է, որը ստեղծվել է 2010թ. հունվարին:
Կենտրոնի առաքելությունն է նպաստել ժամանակակից լեզուների ուսումնառության, դասավանդման և գնահատման ոլորտում Եվրոպայի Խորհրդի /այսուհետև ԵԽ/ գաղափարախոսության և հիմնարար արժեքների տարածմանը, ներդրմանը և ներդաշնակեցմանը ՀՀ բարձրագույն կրթության համակարգին:
Կենտրոնի նպատակներն են`
- նպաստել ԵԽ-ի լեզվակրթությանն առնչվող իրավական և ուսումնամեթոդական փաստաթղթերի մասին իրազեկմանը և դրանց տարածմանը ԵրՊԼՀ-ում և ՀՀ բարձրագույն կրթության համակարգում,
- նպաստել ԵԽ-ի լեզվակրթությանն առնչվող ուսումնամեթոդական փաստաթղթերի, նյութերի և գործիքների հարմարեցմանը և ներդրմանը ԵրՊԼՀ-ում և ՀՀ բարձրագույն կրթության համակարգում,
- նպաստել ժամանակակից լեզուների ուսումնառության, դասավանդման և գնահատման ոլորտում ԵԽ-ի հետ համագործակցության ընդլայնմանը: