ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ և ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Տպել

prՏեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնը համալսարանի նոր ստորաբաժանումներից է: Այն ստեղծվել է 2011 թվականին և առաջարկում է երկամյա մագիստրոսական հագեցած ծրագիր, որն իրենից  ներկայացնում է  տեսական և պրակտիկ դասընթացների, հետազոտական, վերլուծական և ստեղծագործական աշխատանքների ուսումնական փաթեթ: Մեր կենտրոնում դասավանդող դասախոսները հանրապետության, ինչպես նաև տարածաշրջանի տվյալ ոլորտի լավագույն փորձագետներից են, որոնք երկու տարվա ընթացքում ուսանողներին կփոխանցեն իրենց աշխատանքային գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձը, կծանոթացնեն նրանց PR և հաղորդակցման տեխնոլոգիաներին, գործունեության ձևերին և մեթոդներին, կզարգացնեն նրանց մասնագիտական հմտությունները: Ապագա աշխատանքային գործունեության մեջ հաջողության հասնելու համար մեր ուսանողները  կստանան բոլոր բավարար հմտություններն ու գիտելիքները, իսկ մեր ամուր կապերը և համագործակցությունը ոլորտի առաջատարների հետ հնարավորություն կտան պատրաստել բանիմաց մասնագետներ, որոնք ապագայում կնպաստեն տարբեր ոլորտներում հաղորդակցման և տեղեկատվական արդյունավետ մեխանիզմների ստեղծմանն ու զարգացմանը:


mail: preducenter@brusov.am

tel: 010 53 55 11 (203)