Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » «Միջազգային Տուրիզմ» Գիտաուսումնական կենտրոն » Գործունեություն

Գործունեություն

Նամակ գրել Տպել PDF
Կենտրոնի նպատակներն են`

    • ապահովել տուրիզմի ոլորտի որակյալ և մասնագիտական կրթություն
    • համակարգել ոլորտի առարկայացանկի կազմման աշխատանքները և կազմակերպել ծրագրերի և դասավանվող առարկաների ձևավորման, առարկաների նկարագրերի կազմման աշխատանքները, ուսումնամեթոդական ծրագրերի և նյութերի մշակումն ու իրականացումը
    • միջազգային տուրիզմի ոլորտի դասավանդվող առարկաները համապատասխանեցնել համաեվրոպական կրթական մակարդակին
    • ուսանողների հետ իրականացնել խորհրդատվական և արտալսարանային աշխատանքներ միջազգային և ՀՀ-ում տուրիզմի ոլորտին առնչվող խնդիրների շուրջ
    • աջակցել ԵՊԼՀ համագործակցությանը ՀՀ և արտերկրի համապատասխան կրթական և գիտական հաստատությունների հետ
    • աջակցել ՀՀ-ում տուրիզմի նոր կենտրոնների ձևավորմանը ժամանակակից ծրագրերի և մոդելների առաջադրման միջոցով
    • նպաստել ՀՀ-ում մշակութային և բնական ժառանգության պահպանմանը
    • նպաստել ՀՀ-ում նոր, մրցունակ տուրիստական արդյունքի ձևավորմանը և դրա առաջխաղացմանը հիմնական շուկաների ուղղությամբ
    • ստեղծել ուսանողական տուրիստական բյուրո, կազմակերպել և համակարգել վերջինիս աշխատանքները


Կենտրոնի գործառույթներն են`
 

    • կազմել միջազգային տուրիզմի ոլորտի դասավանդվող առարկայացանկը
    • կազմակերպել ուսանողների ուսումնաարտադրական և գիտաարտադրական պրակտիկան
    • մշակել, կազմել և հրատարակել դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, բուկլետներ և ուղեցույցեր
    • հետազոտություններ անցկացնել ՀՀ-ում ներքին, ներգնա և արտագնա տուրիզմի ոլորտում ընթացող զարգացումների շրջանակներում
    • կազմակերպել գիտակրթական միջոցառումներ /գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, դասախոսություններ, ցուցադրություններ և այլն/ միջազգային տուրիզմի ոլորտում տեղի ունեցող ընթացիկ զարգացումների շուրջ
    • կապեր հաստատել Հայաստանի և արտերկրի կրթական հաստատությունների հետ
    • մասնակցել տուրիզմի ոլորտի խնդիրների վերաբերյալ հանրապետական և միջազգային քննարկումներին ու գիտաժողովներին
    • ԵՊԼՀ ուսանողների համար կազմակերպել տուրիստական թեմատիկ դասընթացներ, կինոդիտումներ, էքսկուրսիաներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ
    • նպաստել ՀՀ-ում տուրիստական ակտիվների արդիականացմանը և հզորությունների ընդլայնմանը` համագործակցելով համապատասխան ինստիտուտների` նախարարությունների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, տուրիզմի ենթակառուցվածքների, մշակութային կենտրոնների, լրատվամիջոցների հետ:


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ