Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Հայագիտության

Հայագիտության ամբիոն

Նամակ գրել Տպել PDF
                Հ Ա Յ Ա Գ Ի Տ ՈՒ Թ Յ Ա Ն   Ա Մ Բ Ի Ո Ն

Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:
 
                                                                          Ջ. Բայրոն


Ամբիոնի վարիչ - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Գևորգյան


Հայագիտական առարկաներ /հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն/ դասավանդվել են համալսարանի կազմավորման առաջին տարիներից, բայց ամբիոնը ձևավորվել է 1967 թ. նախ` որպես հայոց լեզվի և գրականության, ապա` հայագիտության ամբիոն:
Սկզբնավորման օրվանից մինչև 1990 թ. այն ղեկավարել է պրոֆ. Է.Խոնդկարյանը, 1990 թ. մինչև 2012 թ.` պրոֆ. Ֆ.Խլղաթյանը:
Ամբիոնը սկզբնական շրջանում հայոց լեզվի և հայ գրականության դասընթացներ է վարել ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, այժմ նրա գործունեությունն ընդգրկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներն ու բաժինները: Ամբիոնի նպատակն է ուսանողներին տալ ընդհանուր լեղվաբանական-բանասիրական գիտելիքներ հայոց լեզվի վերաբերյալ, օգնել նրանց օտար լեզվի ուսումնասիրման հարցում` տեսական և գործնական հող նախապատրաստելով դրա համար, խորացնել և կատարելագործել ուսանողների գրավոր և բանավոր խոսելու հմտություններն ու կարողությունները, նրանց կողմնորոշել հայոց լեզվի բանավոր-խոսակցական և գրավոր-գրական տարբերակների քերականական, արտահայտչական հնարավորությունների և նրանց նպատակային օգտագործման հարցում:
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները պատրաստ կլինեն մայրենի լեզվի բառապաշարային, քերականական և ոճաարտահայտչական համակարգերի հիմքի վրա զարգացնել իրենց կարողություններն ու հմտությունները ուսումնասիրվող օտար լեզուներից, խոսքը նպատակին, առարկային, իրավիճակին համապատասխան կառուցել:
 Ամբիոնի դասախոսները վարում են բազմաթիվ դասընթացներ` հայոց լեզու, խոսքի մշակույթ, հաղորդակցական քերականություն և բառագիտություն, արևմտահայերեն, մայրենի լեզվի բանավոր և գրավոր հաղորդակցման հիմունքներ և այլն:


Հեռ. 010 531618 (ներքին 125)
Էլ. փոստ` romanslinguistics@brusov.am 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ