Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Հայագիտության » Ուսումնական

Ուսումնական

Նամակ գրել Տպել PDF
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Երկաստիճան կրթակարգի անցնելու պատճառով այժմ համալսարանի բակալավրիատում բոլոր մասնագիտությունների գծով դասավանդվում է հայոց լեզու չորս կիսամյակների ընթացքում, իսկ թարմանչություն՚ մասնագիտության գծով` ութ կիսամյակի ընթացքում: Դասընթացը շերտավորված է` ըստ համալսարանում գոյություն ունեցող մասնագիտությունների` բանասեր-լեզվաբան, մանկավարժ, թարգմանիչ, լրագրող և այլն: 
«Հայերենը որպես երկրորդ օտար լեզու» մագիստրոսական ծրագրով /պատասխանատու` Ն.Հեքեքյան/ դասավանդվում են հետևյալ առարկաները` Հայերենի հաղոդակցական-գործառական բառագիտություն, Հայերենի հաղորդակցական-գործառական քերականություն, Հայերենի գործառական ոճերը: Որպես կամընտրական առարկաներ` ներկայացվում են "Արևմտահայերեն", "Հայերենի բառապաշարի դասակարգումը ըստ իմաստային դաշտերի", "Բարեկիրթ խոսքի դրսևորումները հայերենում"  դասընթացները:Ամբիոնի դասախոսները հանդես են գալիս որպես զուգադրական թեմաներով բակալավրական և մագիստրոսական դիպլոմների համաղեկավարներ կամ խորհրդատուներ:

ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Ամբիոնին կից գործում է ՈՒԳԸ հայագիտական խմբակ /պատասխանատու` Ա.Ղուկասյան/, որի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են ամենամյա ուսանողական գիտաժողովներում:
Արտաժամյա կարգով ուսանողների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ` Մատենադարան, թանգարաններ, Երևանի և Հայաստանի տեսարժան վայրեր:
ՈՒսանողական ինքնագործունեությանը օժանդակելու նպատակով կազմակերպվում են գրական-երաժշտական ցերեկույթներ, համերգներ (պատասխանատու` Գ. Վարդանյան, Ս.Աբազյան): Ուսանողների ինքնուրույն աշխատանքին օգնելու և վերահսկելու նպատակով տեղի են ունենում դասախոսների և ուսանողների ամենշաբաթյա հանդիպումներ` ըստ հաստատված ժամանակացույցի:

2013թ. ապրիլի 5-ին` ժամը 10.00-ին,  Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նիստերի փոքր դահլիճում կայացավ ուսանողական գիտաժողով խորագրով:

Գիտաժողովին մասնակցում էին հայագիտության և անգլերենի բառագիտության և ոճաբանության ամբիոնների դասախոսներ , ԵՊԼՀ-ի բոլոր ֆակուլտետներից ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ հայագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Գ.Գևորգյանը: Պլենար նիստում, որը վարում էր անգլերենի բառագիտության և ոճաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Գ. Եղիազարյանը, լսվեցին չորս ուսանողների զեկուցումներ: Այնուհետև գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները 2 նիստով: Յուրաքանչյուր նիստի ժամանակ կարդացվեցին յոթ գիտական զեկուցումներ, որից հետո տեղի ունեցավ գիտաժողովի արդյունքների ամփոփում և մտքերի փոխանակություն, արվեցին դիտողություններ և առաջարկություններ:

IMG_3935 IMG_3938 IMG_3942IMG_3943

Ս/թ մարտի 21-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնում կայացավ ուսանողական գիտական ընկերության հայագիտական խմբակի 2012-13 ուստարվա հերթական սեմինարը:

Սեմինարին մասնակցում էին հայագիտության ամբիոնի դասախոսները և ԵՊԼՀ-ի բոլոր ֆակուլտետների այն ուսանողները, որոնք խմբակի անդամ են և ունեն գիտահետազոտական աշխատանքների թեմաներ: Ուսանողները կարճ զեկուցումներով ներկայացրին իրենց գիտական աշխատանքների ընթացքը, հավաքած փաստական նյութը: Ծավալվեց գիտական լուրջ քննարկում ներկայացվող թեմաների շուրջ: Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակում, արվեցին դիտողություններ և առաջարկություններ:




Ս/թ ապրիլի 19-ին` ժամը 11.00-ին,  Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ ուսանողական հայագիտական գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում էին հայագիտության ամբիոնի դասախոսները և ԵՊԼՀ-ի բոլոր ֆակուլտետների ուսանողները և հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ հայագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար բ.գ.թ. դոցենտ Գ.Գևորգյանը: Պլենար նիստում լսվեցին չորս ուսանողների զեկուցումներ: Այնուհետև` ժամը 13.00-ին, գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները` բաժանվելով Հայերենագիտության և Զուգադրական լեզվաբանության սեկցիաների: Յուրաքանչյուր սեկցիայում կարդացվեցին համապատասխանաբար ինը և յոթ գիտական զեկուցումներ:

Ժամը 15.00-ին համալսարանի փոքր դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի արդյունքների ամփոփում և մտքերի փոխանակություն, արվեցին դիտողություններ և առաջարկություններ: Հնչեցին նաև գոհունակության կարծիքներ`գիտաժողովի աշխատանքն արժանացնելով բարձր գնահատականի:

Որոշեցին՝ ապրիլի 19-ին կազմակերպված ՈՒԳԸ հայագիտական կոնֆերանսում համալսարանի ուսանողների կարդացած լավագույն զեկուցումներից մի քանիսը երաշխավորել և այդ ուսանողներին ուղարկել Վանաձոր` մասնակցելու Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կողմից կազմակերպված  ՈՒԳԸ հանրապետական գիտաժողովին:

p4110006 P4110002 p4110007p4110004p4110010

 

Ս/թ մարտի 29-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ ուսանողական գիտական ընկերության հայագիտական խմբակի 2011-12 ուստարվա վերջին սեմինարը:

Սեմինարին մասնակցում էին հայագիտության ամբիոնի դասախոսները և ԵՊԼՀ-ի բոլոր ֆակուլտետների այն ուսանողները, որոնք խմբակի անդամ են և ունեն գիտահետազոտական աշխատանքների թեմաներ: 

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, արվեցին դիտողություններ և առաջարկություններ:

Որոշեցին`  ապրիլի 19-ին կազմակերպել ՈՒԳԸ հայագիտական կոնֆերանսը:


Ս/թ մարտի 1-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնը անցկացրեց ուսանողական գիտական ընկերության հայագիտական խմբակի հերթական սեմինարը:

Սեմինարին մասնակցում էին հայագիտության ամբիոնի դասախոսները և ԵՊԼՀ-ի բոլոր ֆակուլտետների այն ուսանողները, որոնք խմբակի անդամ են և ունեն գիտահետազոտական աշխատանքների թեմաներ: 

Ուսանողները կարճ զեկուցումներով ներկայացրին իրենց գիտական աշխատանքների ընթացքը, հավաքած փաստական նյութը: Ծավալվեց գիտական լուրջ քննարկում ներկայացվող թեմաների շուրջ: Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակում, արվեցին դիտողություններ և առաջարկություններ:

Որոշեցին՝

1.  ապրիլի սկզբին` հաջորդ սեմինարի ժամանակ, ներկայացնել զեկուցումների վերջնական տարբերակները,
2.  ապրիլի վերջին կազմակերպել ՈՒԳԸ հայագիտական ամենամյա կոնֆերանսը:  
    
Կոնֆերանսի թեմատիկան.


1. Ժամանակակից հայոց լեզու (հնչյունաբանություն, բառագիտություն,
ձևաբանություն, շարահյուսություն,   ոճաբանություն)
2. Արևմտահայ գրական լեզու
3.  Հայ բարբառագիտություն
4.  Նորագույն հայ գրականություն
5.  Հայերենի և այլ լեզուների զուգադրական վերլուծություն



ՕԼԻՄՊԻԱԴԱ

Ապրիլի 17 –ին անցկացվել է միջֆակուլտետային օլիմպիադա, որին մասնակցել են 38 ուսանող ՕԼ, ԼՄՀ, ՌՕԼ ֆակուլտետների 2-րդ կուրսերից: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին 5 դասախոս: Մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ ուսանողները.

            Հակոբյան Օլյա (ՕԼՖ, 2-րդ խումբ, գերմ.) – 1-ին մրցանակ (98.5 միավոր)

            Մանուկյան Քնարիկ (ՕԼՖ, 6-րդ խումբ, անգլ.) – 2-րդ մրցանակ (97 միավոր)

            Ադամյան Ելիզավետա (ՕԼՖ, 8-րդ խումբ, անգլ.) – 3-րդ մրցանակ (94 միավոր)

            Սարգսյան Էմմա (ՕԼՖ, 3-րդ խումբ, անգլ.) – 3-րդ մրցանակ (94 միավոր)

90-ից բարձր միավոր վաստակած 3 ուսանողներ արժանացել են խրախուսանքի: Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և մրցանակների հանձնումը պաշտոնապես տեղի կունենա մայիսի սկզբին:

P4090001 P4090002 P4090003 P4090004 P4090007


ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
  • 2012 թ. ապրիլի 28-ին անցկացվեց հայագիտության ամբիոնի գիտամեթոդական սեմինարը «Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հայագիտության ամբիոնի և ընդհանուր լեզվաբանական ու տիպաբանական հետազոտությունների գիտական կենտրոնի գործունեությունը» թեմայով:                                                                                                                                                                                                                  Զեկուցումով հանդես եկավ Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչ, ընդհանուր լեզվա­բանական ու տիպաբանական հետազոտությունների գիտական կենտրոնի ղեկավար, դոկտոր Անահիտ Տոնապետյանը: Նա ներկայացրեց վերոնշյալ հաստատությունների ծավալած գործունեությունը ինչպես այլ լեզուների, այնպես էլ հայերենի երկու ճյուղերի բնագավառում: Զեկուցումը շարունակվեց վտանգված լեզուների (մասնավորապես արևմտա­հայերենի)  հիմնախնդիրներին վերաբերող հարցերով, ներկայացվեց այդ լեզուների քարտեզը և արևմտահայերենի տեղն այդ քարտեզում:

Վերջում ծավալվեց բուռն քննարկում արևմտահայերենի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև սփյուռքում լեզվի պահպանման առումով հայագիտական կենտրոնների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ:

P4200002 P4200010 P4200006 P4200003 



  • 2012 թ. մարտի 30-ին կայացավ ԵՊԼՀ հայագիտության ամբիոնի և  գրադարանի համատեղ սեմինարը: Սեմինարը կազմակերպվել էր ԵՊԼՀ-ի տեղեկատվական ռեսուրսներին ծանոթանալու և դրանց ընձեռած հնարավորություններից օգտվելու նպատակով:

Ելույթ ունեցավ գրադարանի տնօրեն Ա. Չուլյանը: Մասնակիցները տեղեկացան գրադարանում և նրա կայքէջում կատարված նորամուծություններին: Տիկին Ա. Չուլյանը մանրամասնորեն ներկայացրեց գրադարանի կայքէջի բոլոր ենթաբաժինները և դրանցից օգտվելու կանոններն ու սկզբունքները:  

Ա. Չուլյանի ելույթից հետո ծավալվեց քննարկում, արվեցին փոխադարձ առաջարկներ:

       

  • 2012 թ. մարտի 16-ին հայագիտության ամբիոնը ՅՈՒՆԵՍԿՕ–ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էր գիտամեթոդական սեմինար: Սեմինարը նվիրված էր ԵՊԼՀ հավատարմագրման գործընթացով պայմանավորված դասընթացների փաթեթների փոփոխության հարցին:

       Դասախոսությամբ հանդես եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ Ռ. Խաչատրյանը: Նա ներկաներին ծանոթացրեց ԵՊԼՀ-ում Բոլոնիայի կրթական ծրագրի չափանիշներին համապատասխան «Դասընթացի մշակման փուլերը՚>> ծրագրին:

Ելույթից հետո զեկուցողին տրվեցին բազմաթիվ հարցեր, և ծավալվեց քննարկում: Կարծիք հայտնեցին ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գ. Գևորգյանը, դոցենտ Ն. Հեքեքյանը, ավագ դասախոս Ա. Ղուկասյանը: Վերջում որոշվեց վերանայել առարկայական ծրագրերը և համապատասխանեցնել այսօրվա կրթական պահանջներին` հիմք ընդունելով ներկայացված ծրագրի օրինակը:


  • Ապրիլի 17-ի հայագիտության ամբիոնի գիտամեթոդական սեմինարի հերթական նիստը նվիրված էր «Հայագիտությունը Իրանում և հայ-իրանական լեզվական կապեր» թեմային: Դասախոսությամբ հանդես եկավ ԻԻՀ դեսպանատան խորհրդական, Սպահանի համալսարանի հայագիտության ամբիոնի նախկին վարիչ Մոհամմադ Մալեք Մոհամմադին: Սեմինարին ներկա էին ԻԻՀ դեսպանատան մշակույթի կցորդը, խորհրդականը և Հայաստանի ազգային ռադիոյի պարսկերեն հաղորդումների ավագ խմբագիր պրն. Դիվանյանը: Դասախոսությունից հետո կայացավ հետաքրքրական քննարկում և բանավեճ: Ելույթ ունեցավ ամբիոնի վարիչ, պրոֆ. Ֆ. Խլղաթյանը, դոցենտներ Հ. Մեսրոպյանը, Ս. Տիոյանը, Ռ. Թոխմախյանը, ավ. դասախոս Վ. Խաչատրյանը:
Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության կապեր հաստատել Սպահանի համալսարանի հայագիտության ամբիոնի հետ:



 
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ

1. Ֆ.Խլղաթյան, Ս.Տիոյան, Հայերենի ուղղախոսության գործնական ձեռնարկ
2. Ֆ.Խլղաթյան, ՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ
3. Ֆ.Խլղաթյան, ՎԱՆԿԸ ԵՎ ՎԱՆԿԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ
4. Ֆ.Խլղաթյան, ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ
5. Ֆ.Խլղաթյան, ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ