Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Հայագիտության » Միջոցառումներ

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF

ՍԱՅԱԹՆՈՎՅԱՆ ՎԱՐԴԱՏՈՆ

Նամակ գրել Տպել PDF

sayat-nova1

2012 թ. մայիսի 30-ին ԵՊԼՀ-ի հայագիտության ամբիոնը, մասնավորապես ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Գոհար Վարդանյանը կազմակերպեցին ևս մեկ հիանալի գրական ցերեկույթ, որն իր անսահման սիրով ու սայաթնովյան վարդերով լցրեց մեր առօրյան: Ցերեկույթի մասնակիցներն այն սիրով նվիրեցին պրոֆեսոր Ֆ.Խլղաթյանի 75-ամյակին:

«Նրա  սիրտը լիքն էր Սայաթ-Նովայի վարդերով, ու հոգին ճախրում էր Սայաթ-Նովայի հուրի-փերիների անմեկնելի ոլորտներում և  նա Սայաթ-Նովայի նման հեռացավ՝ մեզ թողնելով իր հոգու վարդերը՝ իր շքեղ նկարների, իր իմաստուն գրքերի ու իր անսահման բարության տեսքով», այսպես բնութագրեցին պրոֆեսոր Խլղաթյանին մասնակիցները:

ԵՊԼՀ ուսանողները հանդիսատեսին ներկայացրեցին աշուղ Սայաթ-Նովային իր երգ ու տաղով, սիրով ու մեծությամբ:

Ցերեկույթի ընթացքում հանդես եկան ամբիոնին կից գործող «Բրյուսովյան ծիծեռնակներ» երգչախումբը, «Նաիրյան պարմանուհիներ» պարային համույթը:


DSC_0018DSC_0105DSC_0116DSC_0179

ՍԱՀՅԱՆԱԿԱՆ ՍԵՐ ԵՎ ԳԱՐՈՒՆ


Ապրիլի 16-ին հայագիտության ամբիոնը կազմակերպեց համահամալսարանական ցերեկույթ` նվիրված հայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի ստեղծագործությանը «Սահյանական սեր և գարուն» խորագրով: Ցերեկույթի ընթացքում հանդես եկան ամբիոնին կից գործող «Բրյուսովյան ծիծեռնակներ» երգչախումբը, «Նաիրյան պարմանուհիներ» պարային համույթը և բազմաթիվ ուսանող ասմունքողներ: Համերգին ներկա էր Հ. Սահյանի քույրը: Ցերեկույթը կազմակերպել և ղեկավարում էր հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Գոհար Վարդանյանը:

2 

ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ

1


ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՆ


2010 թ. մայիսի 19 ԵՊԼՀ - ի հայագիտության ամբիոնը կազմակերպեց գրական-երաժշտական ցերեկույթ` խորագրով, որը նվիրված էր հայ մեծ բանաստեղծ, ազգային-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին:

Միջոցառման ժամանակ ներկայացվեց մեծագույն իրադարձություններով ու բեկումներով հարուստ այն ժամանակաշրջանը, երբ գրական ասպարեզ իջավ Վահան Տերյանը: Նրան վիճակված էր լինել այդ դեպքերի անմիջական մասնակիցը և բանաստեղծորեն արձագանքել դրանց: Տրվեցին նաև Տերյանի կյանքի վերջին օրերի առանձին մանրամասներ:

Թարգմանչական խմբի ուսանողները Տերյանի պոեզիան հնչեցրին ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերեն և անգլերեն թարգմանություններով, որոնց մի մասի հեղինակները իրենք` ուսանողներն էին:

Միջոցառումն իր կրկնությունն ունեցավ նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում` Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների և Վազգենյան դպրանոցի սաների մասնակցությամբ:

Կազմակերպիչ` հայագիտության ամբիոնի դասախոս Ա. Հակոբջանյան
IMG_1195 



ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄԱՅՐԵՆԻ'

2014 թ. փետրվարի 25 – ին երևանի Վ. Բրյուսովի պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում կայացավ «Տոնդ շնորհավոր, Մայրենի'» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը, որը կազմակերպել էր համալսարանի հայագիտության ամբիոնը: Միջոցառմանը մասնակցում էին հայերենին չտիրապետողների խմբերում սովորող օտարազգի և հայազգի ուսանողներ:

Ցերեկույթի ընթացքում հնչեցին հայերենին և Հայաստանին նվիրված երգեր և բանաստեղծություններ, ցուցադրվեցին թեմատիկ տեսանյութեր, կատարվեցին հայկական պարեր:

Ցերեկույթի հյուրերի շարքում էին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ, հայրենադարձների միության անդամներ, համալսարանի շրջանավարտներ:

Կազմակերպիչ` հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Գ. Վարդանյան:

8443  8479  8490

8513  8458  8510


 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ