Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Հայագիտության » Գիտական

Գիտական

Նամակ գրել Տպել PDF
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղություններն են` ժամանակակից հայերենի համակարգի ուսումնասիրություն, ոճաբանություն, բառարանագրություն, համեմատաբանություն: Աշխատանք է տարվում հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու մեթոդիկա և դասընթաց ստեղծելու ուղղությամբ: Հեղինակային խումբը պրոֆ. Ֆ.Խլղաթյանի ղեկավարությամբ պատրաստել է այդ դասընթացի առաջին` տարրական մասը: Տարիներ շարունակ հրտարակվում է "Հայագիտություն և զուգադրական լեզվաբանություն՚" գիտական աշխատությունների ժողովածուն: Տպագրվել է 8 պրակ: Ամբիոնը ճանաչված է որպես Հայաստանի առաջատար հայագիտական կենտրոններից մեկը: Նրա անդամների ջանքերով ստեղծվել են դպրոցական ու բուհական դասագրքեր, ձեռնարկներ, բառարաններ, տեղեկատուներ: Ամբիոնը աշխատանք է տանում երիտասարդ գիտական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ հայցորդների միջոցով:
Վերջին տարիներին ամբիոնի մի շարք դասախոսներ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել (Ա.Ղուկասյան, Ա.Հակոբջանյան, Վ.Խաչատրյան, Գ.Վարդանյան, L.Գևորգյան, Ռ.Դոխոյան): Արտաքին կարծիքի համար ամբիոնի քննարկմանն են ուղարկվում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:

ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ

2012 թ. հունիսի 14 - ին ԵՊԼ համալսարանում անցկացվել է հայագիտության և ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների կազմակերպած`"Բուհերում հայոց լեզվի ուսումնա­սիրութ­յան գիտահետազոտական ուղղություն­ները" միջբուհական գիտաժողով` նվիրված պրոֆ. Ֆ. Խլղաթյանի ծննդյան 75 - ամյակին:


Սեպտեմբերի 29-30-ը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կայացավ համալսարանի և ԳԱԱ Հր. Աճառյանի անվ. Լեզվի ինստիտուտի համատեղ հայագիտական գիտաժողով` նվիրված համալսարանի 75-ամյակին:
Գիտաժողովի թեմատիկան խիստ արդիական էր` «Հայոց լեզվի և հայագիտության զարգացման հեռանկարները նոր հազարամյակում»: Քննարկվեցին արևելահայ գրական լեզվի ներկայիս վիճակին, արևմտահայերենի կարգավորմանը և երկու լեզուների մերձեցմանը, գիտատեխնիկական երմինաբանությունը երկու գրական լեզուներում միասնականացնելուն, բարբառների ապագային վերաբերող հարցեր: Զեկուցումներով հանդես եկան Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ֆ. Խլղաթյանը, նույն ամբիոնի դոցենտներ Դ. Գյուրջինյանը, Ն. Հեքեքյանը, Գ. Գևորգյանը, Ս. Տիոյանը, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ա. Սարգսյանը, ԵՊՀ պրոֆեսորներ Յու. Ավետիսյանը, Ռ.Սաքապետոյանը, դոցենտ Ն. Դիլբարյանը, ԳԱԱ Հր. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ Ն. Սարգսյանը, Ա. Մանուկյանը, Ջ. Բառնասյանը, Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լ. Խաչատրյանը, Հ. Զաքարյանը, պարսիկ հայագետ Մ. Մալեքը և ուրիշներ:
Գիտաժողովի վերջում մասնակիցները իրենց ամփոփիչ ելույթներում նշեցին այն հրամայական խնդիրները, որոնք կանգնած են հայոց գրական լեզվի երկու տարբերակների և հայագիտության առջև:

2013թ. մայիսի 8-ին Վ Բրյուսովի անվ. պետական համալսարանում կայացավ համալսարանի հայագիտության ամբիոնի կազմակերպած հանրապետական գիտաժողով` «Հայոց լեզվի դասավանդման խնդիրները բուհերում» խորագրով:
Գիտաժողովի թեմատիկան հետաքրքրել և իր շուրջն էր հավաքել մասնագետների հանրապետության առաջատար բուհերից: Քննարկվեցին հայոց լեզվի դասավանդման հետ կապված զանազան խնդիրներ: Մասնագետները փորձեցին պատասխաններ գտնել իրենց հուզող և շատ արդիական հարցերի, ինչպես օրիակ, հայոց լեզվի դասավանդումը հայերենին չտիրապետող հայ և օտարերկրացի ուսանողներին և այլն:Զեկուցումներով հանդես եկան ԵՊԼՀ հայագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Գ. Գևորգյանը, ամբիոնի դոցենտներ Ն. Հեքեքյանը, Դ. Գյուրջինյանը, Ա. Ղուկասյանը, Ս. Տիոյանը, ավագ դասախոսներ, ՀՀ ԳԱԱ ԼԻ տնօրեն, դոցենտ Վ. Կատվալյանը, ԵՊԲՀ դոցենտ Հ. Սուքիասյանը, դասախոսներ ՀՊՄՀ-ից, ԵՊՏՀ-ից, ՎՊՄԻ-ից, Հայ-ռուսական համալսարանից, Գևորգյան ճեմարանից:
Գիտաժողովը ամփոփվեց կլոր սեղանով, որի մասնակիցները նշեցին այն հիմնական խնդիրները, որոնք այսօր առկա են բուհերում հայոց լեզվի դասավանդման գործընթացում: Կատարվեցին վերլուծություններ և եզրահանգումներ:

ԳԻՏԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ   2013 թ. ՊԼԱՆԸ

Մեր հրապարակումները

 Untitled

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ