Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Անգլերենի հնչյունաբ. և քերականություն » Նորություններ

Նորություններ

Նամակ գրել Տպել PDF

«Մասնագիտությունների օր Վանաձորում 2013»

DSC01780

Ս.թ. ապրիլի 26-ին Անգլերենի հնչյունաբանության ու քերականության ամբիոնը մասնակցեց «Մասնագիտությունների օր Վանաձորում 2013» միջոցառմանը: DSC01786
Ամբիոնի դասախոսներ Էլլա Ասատրյանն ու Փառանձեմ Ավագյանը ներկաներին ծանոթացրեցին ամբիոնի պատմության, գործունեության, առաջարկվող մասնագիտությունների ու դասընթացների հետ:




SDC10411Ներկա աշակերտները մեծ խանդավառությամբ մասնկացեցին ամբիոնի դասախոսների կողմից կազմակերպված խաղերին, իսկ հաղթողները ստացան համալսարանի խորհրդանշանով շապիկները, գլխարկներ ու շքանշաններ:









«Մասնագիտությունների օր Եղեգնաձորում 2012»

Ս.թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ «Մասնագիտությունների օր Եղեգնաձորում 2012» միջոցառումը։ Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնը ներկայացնում էր դասախոս Էլլա Ասատրյանը: Նա  ներկաներին ծանոթացրեց ամբիոնի գործունեությանը, առաջարկվող մասնագիտություններին և ամբիոնի դասախոսների հրատարակած գրքերին:


clip_image002



Բանբեր <<Ռոմանագերմանական բանասիրություն>> ժողովածուի հեթական համարը

Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնը Անգլերենի հաղորդակցման ամբիոնի հետ համատեղ պատրաստում է Բանբեր <<Ռոմանագերմանական բանասիրություն>> ժողովածուի հերթական հրատարակությունը: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն էր 2012թ.-ի հոկտեմբերի 1-ը: Հաջորդ համարի համար աշխատանքների ընդունման ժամկետը կսահմանվի հաջորդ տարի:


Միջազգային գիտաժողով. Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի դասախոս Ս.Հովհաննիսյանը 2012թ. մայիսի 1-7-ը մասնակցել է միջազգային աշխատանքային գիտաժողովի, որը կայացել է "Human, Rights, Democracy, Nation and Religion in the South Caucasus"  ծրագրի շրջանակներում: Գիտաժողովը կայացել է Անկարայում ս.թ. մայիսի 1-5-ը: Ս. Հովհաննիսյանը հանդես է եկել "Culture and Democracy: The Semantics of Possible Armenian Worlds"  զեկույցով: Ծրագիրը ունի շարունակական բնույթ և ենթադրում է երեք հարավկովկասյան հանրապետությունների և մի շարք եվրոպական փորձագետների համատեղ գրքի տպագրումը, որը կներառի համապատասխան զեկույցները:


ՈւսանոDSC015511ղական գիտաժողով. 2012թ. մայիսի 25-ին Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի ուսանողական գիտական ընկերությունը՝ ի դեմս նույն ամբիոնի բ.գ.թ., ավագ դասախոս Մ.Բեջանյանի կազմակերպել էր միջբուհական սեմինար "Body Language and Means of Communication" թեմայով: Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես եկան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի ուսանողները:




Արտադրական պրակտիկա. 2011թ. փետրվար ամսին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնում ամբիոնի դասախոս Փառանձեմ Ավագյանի ղեկավարությամբ արտադրական պրակտիկա են անցել հետևյալ ուսանողները`Անահիտ Թունյան, Անի Քոսակյան, Ռուզան Ջեյրանյան, Մարինե Հովսեփյան, Անահիտ Մուրադյան, Նարինե Գիշյան, Սարրա Բաղյան և Լիլիթ Ասատրյան:

                       SAM_0635           SAM_0639 

Անահիտ Թունյանը և Անի Քոսակյանը պատասխանատու են եղել անգլերեն հնչյունաբանության և քերականության ամբիոնի կայքի ինֆորմացիայի թարմացմանը, չորս ուսանողներ` Ռուզան Ջեյրանյանը, Նարինե Գիշյանը, Սարրա Բաղյանը և Լիլիթ Ասատրյանը կազմել են առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի քերականության թեստեր իսկ երկու ուսանողներ` Մարինե Հովսեփյանը և Անահիտ Մուրադյանը կատարել անունների տառադարձում և էլեկտրոնային հավաքագրում:
Բակալավրական արտադրական 2011թ.ի պրակտիկայի ընթացքում ուսանողների կողմից իրականացվել են հետևյալ  հաղորդակցական գործառույթները`
 

  1. փաստաթղթերի թարգմանությունSAM_0626
  2. փաստաթղթերի ձևակերպում և խմբագրում
  3. տվյալների մուտքագրում
  4. մասնագիտական ուղղվածության որոշակի ծրագրերի ուսումնասիրություն
  5. գրասենյակային աշխատանքների կազմակերպում
  6. սեմինարների կազմակերպում
  7. հեռախոսային հաղորդակցմամբ տեղեկության ապահովում  

Ուսանողների կողմից հավաքագրված և մշակված նյութերը մասամբ կարող են օգտակար լինել մասնագիտական բառարանների համալրմանը: 

                                                                        

                                                                                                           

Ուսանողական գիտաժողով. 2011թ. ապրիլի 21-ին անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի դասախոսներ` Մ.Բեջանյանը, Փ.Ավագյանը, Վ.Բաթոյանը, և Ա.Բեժանյանը կազմակերպել  և անցկացրել են ուսանողական գիտական ընկերDSC03835ության միջբուհական առաջին գիտաժողովը` English and Englishes խորագրով:


ՈւԳԸ գիտաժողովների արդյունքների հիման վրա 9 մասնակցի շնորհվել են մրցանակներ:






ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ