Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Եվրոպական լեզուների

ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նամակ գրել Տպել PDF
1Ispania1italia1Ruminia1hunastan
 Եվրոպական և ասիական լեզուների ամբիոնը ստեղծվել է 2-րդ օտար լեզվի ամբիոնի հիմքի վրա, որը հիմնադրվել է 1975թ., իր մեջ ներառելով հետևյալ լեզուները` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն: 1997թ. անգլերենը որպես 2-րդ օտար լեզու, դասավանդվում է համապատասխան ամբիոնում: 1975-1997թթ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ. պրոֆ. Ի. Ն. Առաքելյանը: 1997-2008թթ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ. դոց. Վ. Ա. Ստեփանյանը: 2007-2008ուստարում ֆրանսերենը որպես 2-րդ օտար լեզու դասավանդվում է ֆրանսերենի ամբիոնում, իսկ  գերմաներենը և հոլանդերենը  որպես 2-րդ լեզու դասավանդվում են համապատասխանաբար գերմաներենի ամբիոնում: 2008-2010թթ. ամբիոնը  ղեկավարել է ամբիոնի վարիչի պաշտոնակատար` բ.գ.թ. դոց. Ֆ. Հովհաննիսյանը: 2010թ. առ այսօր Ֆ. Հովհաննիսյանը եվրոպական և ասիական  լեզուների  ամբիոնի վարիչն է: 
2010թ.-ից  ամբիոնում որպես 2-րդ և 3-րդ օտար լեզու դասավանդվող պարսկերենը, չինարենը, հունարենը, կորեերենը, արաբերենը, հինդին,  դասավանդվում են Արևելյան լեզուների ամբիոնում:
2012թ. ռոմանական լեզվաբանության ամբիոնը վերանվանվում է եվրոպական լեզուների ամբիոն: Արդյունքում արևելյան լեզուների ամբիոնում դասավանդվող հունարենը տեղափոխվում է եվրոպական լեզուների ամբիոն:
2014թ. փետրվարի 24-ին արևելյան լեզուների ամբիոնը լուծարելու և եվրոպական լեզուների ամբիոնին միավորվելու արդյունքում ամբիոնը վերանվանվում է  եվրոպական և ասիական լեզուների ամբիոն ՝ իր մեջ ներառելով նաև հետևյալ լեզուները՝  պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, հինդի, չինարեն, կորեերեն, ճապոներեն,  վրացերեն,    եբրայերեն :
Այսօր ամբիոնում դասավանդվում են հետևյալ լեզուները` իտալերեն, կորեերեն, և չինարեն՝ որպես 1-ին, 2-րդ, և 3-րդ օտար լեզու, իսպաներեն, հունարեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն՝  որպես 2-րդ և 3-րդ օտար լեզու, ռումիներեն, հինդի, վրացերեն, ճապոներեն և եբրայերեն՝ որպես 3-րդ օտար լեզու, իսկ հին լեզուների շարքում՝  նաև   լատիներեն: Ամբիոնին կից գործում են Չ. Տրաբալցայի անվան իտալերենի լսարանը, որտեղ գործում է Դ. Ալիգիերիի միության երևանյան  կենտրոնը, կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնը,   հունարենի կենտրոնը, ինչպես նաև ռումիներենի, արաբերենի, պարսկերենի, հինդիի լսարանները:
 
ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
 
Ամբիոնի շատ դասախոսներ աշխատում են  գիտական հոդվածների, թեզերի, ատենախոսական, աշխատանքների, ուսումնական ձեռնարկների, դասագրքերի, բառարանների և այլ գիտամեթոդական բնույթի  աշխատությունների վրա:  Ամբիոնի շատ դասախոսներ հանձնել են թեկնածուական մինիմումներ` այդ թվում մասնագիտությունից: Շատերը վերապատրաստվել են արտասահմանյան հեղինակավոր համալսարաններում: Ամբիոնում քննարկվել  և կարծիք է տրվել բազմաթիվ ատենախոսությունների: Ամբիոնի նիստերին իրենց կատարած գիտական և մեթոդական աշխատանքների մասին զեկուցումներ են կարդացել գիտական և մեթոդական աշխատանքներով զբաղվող դասախոսները:
 
 
 
 
Հեռ. 010 535550 (ներքին 122)
 
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ