Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Արևելյան լեզուների

Արևելյան լեզուների ամբիոն

Նամակ գրել Տպել PDF
1egipt1iran1Turkey1izrael1Korean_Flag21flag1japan_flag_Abali.ru_1India_flag1Georgia

ԱՐԹՈՒՐ ՀՐԱՉԻԿԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ամբիոնի հիմնադիր-ղեկավար 

1997-2004թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում: 2004-2007թթ. սովորել և ավարտել է Դամասկոսի համալսարանի բանասիրության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի ասպիրանտուրան: 2010թ. հունիսից ղեկավարում է ԵՊԼՀ արևելյան լեզուների ամբիոնը: Պ.գ.թ. (2007թ.),  դոցենտ (2011թ.):

ԱՄԲԻՈՆԻ ՄԱՍԻՆ

Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունը դրական առաջխաղացում արձանագրեց արևելյան երկրների հետ իր դիվանագիտական հարաբերությունների զարգացման ոլորտում: Ուստի արևելյան լեզուներ տիրապետող մասնագետների պահաջարկի աճը հանգեցրեց ԵՊԼՀ-ում արևելյան լեզուների ամբիոն ստեղծելուն: Մի կենտրոն, ուր ուսանողները կարող են ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարել արևելյան երկրների լեզուների, կրոնի, ավանդույթների և գիտական այլ բնագավառներում: Մինչ արևելյան լեզուների ամբիոնի ստեղծումը /2010թ. մարտ/ ԵՊԼՀ-ում գործում էր արևելյան լեզուների կենտրոնը, որտեղ դասավանդվում էին  հետևյալ  լեզուները՝ արաբերեն, կորեերեն, հինդի, չինարեն և պարսկերեն: Եվ արդեն 2010թ. հունիսին այն վերափոխվեց արևելյան լեզուների ամբիոնի` իր մեջ ներառելով նաև թուրքերեն, վրացերեն և ճապոներեն լեզուները: 2011թ. սեպտեմբերից ամբիոնում սկսվեց դասավանդվել նաև եբրայերենը։ Ամբիոնին կից գործում են իրանագիտության, հնդկերենի և կորեերենի կաբինետները: 2010 թվականից արևելյան լեզուների ամբիոնը պարբերաբար կազմակերպում է դասալսումներ՝ օտարերկրյա դեսպանատների և հիմադրամների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 


էլ. հասցեն։ mashrak@brusov.am
 
543909 ներքին 160
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ