Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Կրթության կառավարման և պլանավորման » Կրթական ծրագրեր

Կրթական ծրագրեր

Նամակ գրել Տպել PDF
Մագիստրատուրա

«Հանրային կառավարում» հավատարմագրված մագիստրոսական ծրագիրը «Կրթության կառավարում» մասնագիտացմամբ պատրաստում է կրթության կառավարման ոլորտի առաջնորդներ և կառավարիչներ:

 

«Հանրային կառավարում» մագիստրոսի աստիճանը շնորհվում է 120 կրեդիտ հաջողությամբ հավաքելուց հետո: Ուսուցման տևողությունն է 2 ակադեմիական տարի: Իրականացվում է նաև հեռակա ուսուցում, որի տևողությունն է 2.5 ակադեմիական տարի:

 

Այս մագիստրոսական ծրագիրն ընտրած ուսանողը կկարողանա`

  • սովորել կրթության կառավարման հիմնական սկզբունքները, մեթոդները և մոտեցումները
  • վերլուծել գործոններ, որոնք ազդում են կրթության քաղաքականության մշակման և իրականացման վրա
  • իրականացնել հետազոտություններ կրթության ոլորտում
  • զարգացնել ընդհանրական (գործիքային, միջանձնային և համակարգային) կոմպետենցիաները

 

«Հանրային կառավարում» մասնագիտությամբ գործում է ուսումնական խորհրդատուի ինստիտուտ, որի նպատակն է խորհրդատվություն տրամադրել նեղ մասնագիտացմանն ուղղված կամընտրական կրթաբլոկի ընտրությանը:

 

 

Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնում դասավանդում են առաջատար մասնագետներ հետևյալ ոլորտներից՝՝

  • ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
  • USAID
  • ՀՀ Կենտրոնական բանկ
  • Երևանի պետական համալսարան
  • Մասնագիտական կրթության որակի ապահովման հիմնադրամ
  • Տեմպուսի միջազգային գրասենյակ

 

Հանրային կառավարման մագիստրոսը պահանջված է պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ միջազգային)`

  • որպես ղեկավար, խորհրդատու, փորձագետ, վերլուծաբան կրթության կառավարման օղակներում
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ