Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Կրթության կառավարման և պլանավորման » Նորություններ

Նորություններ

Նամակ գրել Տպել PDF
Ամբիոնի կողմից կազմակերպված միջոցառումներ`


2014թ.-ի դեկտեմբերի 10-ին ժամը 12:35-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարման բարեփոխումները ՀՀ-ում» առարկայի շրջանակներում հյուրընկալել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ կոորդինատոր, մ.գ.թ., դոցենտ Սիլվա Խրիմյանին՝ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 1-ին կուրսի ուսանողների համար «Հայաստանի հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով դասախոսություն կարդալու նպատակով:


2014թ.-ի նոյեմբերի 25-ին ժամը 13:00-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպել է այց ՀՀ Կենտրոնական բանկ։


2014թ.-ի նոյեմբերի 11-ին ժամը 15:00-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի հեռակա ուսուցմամբ 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպել է այց ՀՀ Կենտրոնական բանկ։


2014թ.-ի հոկտեմբերի 16-ին և 17-ին ժամը 10:00-ից մինչև 18:00-ը Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը IREX- Muskie Mentor/Advisor Exchange (MAX) ծրագրի շրջանակներում հյուրընկալել է Օհայոյի համալսարանի Վոյնովիչի անվան Լիդերության և հանրային կապերի /the Voinovich School of Leadership and Public Affairs/ դպրոցի դոկտոր Ջուդիթ Միլսոնին /Dr. Judith L. Millesen/՝ դասախոսություններ կարդալու նպատակով:

Սեմինարին մասնակցել են ինչպես ուսանողները, այնպես էլ հանրային կառավարման և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Սեմինարի լեզուն անգլերենն էր:

Սեմինարի նպատակն էր նպաստել հանրային կառավարման ոլորտում կարիերայի ընտրության գործընթացում ավելի լավ պատկերացում կազմելուն: Այն նաև նպատակաուղղված էր աջակցելու կառուցել հասարակություն-համալսարան ամուր համագործակցությունը: Այս համագործակցությունը նպատակ ունի զարգացնելու հանրային և շահույթ չհետապնդող կազմակերպությունների կառավարման և խորհրդի կառավարման ոլորտներում հանրային կարողությունները և կառավարչական հմտությունները:

Սեմինարի վերջնարդյունքներն էին՝

  • ուսումնասիրել հանրային կառավարման կրթությանն առնչվող կարիերայի նպատակները,
  • հասկանալ հասարակություն-համալսարան համագործակցության շարունակական զարգացման և պահպանման համար առկա հիմնախնդիրները,
  • բացահայտել այն մարտահրավերները, որոնց բախվում է հասարակություն-համալսարան համագործակցությունը և ծանոթանալ դրանց հաղթահարման համար առաջարկվող ռազմավարություններին և ռեսուրսներին,
  • մշակել գործիքներ ուժեղացնելու շահույթ չհետապնդող ֆինանսական կարողությունները հասարակության ներգրավման և կառավարման խորհրդի միջոցով:


2014թ.-ի սեպտեմբերի 23-ին և  24-ին ժամը 9:30-ից մինչև 18:00-ը Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը “Academic Fellowship Program” ծրագրի շրջանակներում հյուրընկալել է Կանզասի համալսարանի Հանրային կապերի և կառավարման /Public Affairs and Administration/ դպրոցի դոցենտ Հոլլի Գորդելին՝ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և «Հանրային կառավարում» մասնագիտությամբ ուսանողների համար դասախոսություններ կարդալու նպատակով:


2014թ.-ի ապրիլի 29-ին ժամը 11:00-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպել է այց ՀՀ Համաշխարհային բանկի գրասենյակ։


2014թ.-ի ապրիլի 15-ին  Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը Որակի ապահովման կենտրոնի հետ համատեղ ԹՎԻՆԻՆԳ ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության իրավունքի կիրարկման համակարգի հզորացում» խորագրով գիտաժողով։ Գիտաժողովը վարել են Դանիայի և Հունաստանի փորձագետները, ինչպես նաև ՀՀ Մտավոր սեփականության գործակալության հեղինակային և հարակից իրավունքների բաժնի ղեկավար Քրիստինե Համբարյանը:


2014թ.-ի փետրվարի 21-ին  Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդի (IREX-ի) կրթական ծրագրերի պատասխանատու Սոնա Մատինյանի հետ համատեղ ԵՊԼՀ բակալավրիատի ուսանողների համար կազմակերպել է սեմինար, որի ընթացքում ներկայացվել է «Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Գլոբալ Յուգրեդ)»:

Սոնա Մատինյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան մեկ կիսամյակ սովորելու ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում: Ծրագիրը կմեկնարկի օգոստոսին և նույն ամսվա ընթացքում ընտրված ուսանողներն արդեն կմեկնեն ԱՄՆ, ինչպես նաև նշեց, որ կազմակերպությունը կհոգա ուսանողների բոլոր ֆինանսական ծախսերը՝ ներառյալ ուղևորավճարը:

Ծրագրի հետ կապված բոլոր մանրամասներին, ինչպես նաև հայցադիմումին կարող եք ծանոթանալ irex.am կայքից, կամ դիմել կազմակերպության գրասենյակ՝ Պարոնյան 8 հասցեով: Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2014թ. փետրվարի 28-ը, ժամը 17:00-ը:


2014թ.-ի հունվարի 28-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպել է մագիստրոսական թեզերում հետազոտությունների մեթոդաբանության և գործիքների կիրառության վերաբերյալ սեմինար-խորհրդատվություն, որը վարել է Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս Զարուհի Հայրապետյանը:


2013թ.-ի դեկտեմբերի 2-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպել է այց ՀՀ Ազգային Ժողով «Բաց դաս» ծրագրի շրջանակում: Այցի նպատակն էր ուսանողներին գործնականում մանրամասն ծանոթացնել և բարձրացնել իրենց իրազեկվածությունը երկրի օրենսդիր մարմնի կառուցվածքի և գործունեության մասին՝ զարգացնելով ուսանողների մասնագիտական և քաղաքացիական հետաքրքրությունները:

2013
թ.-ի նոյեմբերի 29-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպել է այց ՀՀ Կենտրոնական բանկ։ 

2013թ. նոյեմբերի 13-ին  Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար «Հանրային կառավարման բարեփոխումները ՀՀ-ում» առարկայի շրջանակներում հրավիրել էր ՀՀ ՍԴ նախագահի խորհրդական Անահիտ Մանասյանին` «ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներ» խորագրով դասախոսություն կարդալու նպատակով:


2013թ.-ի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 3-ը Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը Open Society Foundations հիմնադրամի կողմից իրականացվող “International Higher Education Support- Academic Fellowship Program” ծրագրի շրջանակներում հյուրընկալել է Հանրային քաղաքականության և կառավարման դպրոցի պրոֆեսոր Ստեֆեն Հարիսին՝ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և «Հանրային կառավարում» մասնագիտությամբ ուսանողների համար դասախոսություններ կարդալու նպատակով:


2013թ.-ի հուլիսի 8-ից մինչև 12-ը Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը TAIEX ծրագրի շրջանակներում հրավիրել է Եվրամիության փորձագետներ՝ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և «Հանրային կառավարում» մասնագիտությամբ ուսանողների ու շրջանավարտների համար դասախոսություններ կարդալու, ինչպես նաև «Հանրային կառավարում» մագիստրոսական ծրագիրը վերանայելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով:


2013
թ.-ի ապրիլի 19-ին ժամը 14։00-ից մինչև 16:00 «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպվել է «Հետազոտության քանակական մեթոդներ» խորագրով աշխատաժողով, որը վարել է Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս Անի Տեր-Մկրտչյանը:


2012Թ.-Ի ԱՄԲԻՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2011Թ.-Ի ԱՄԲԻՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ