Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Լեզվաբ. և հաղորդակցման տեսության

Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն

Նամակ գրել Տպել PDF
Abramyan Ամբիոնի վարիչ – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կ.Աբրահամյան


Կարինե Շահջանի Աբրահամյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. 1986 թ-ին Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանել է 10.02.20 մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսություն «Ընկալողական բայերի բառակազմական հարացույցների կառուցվածքը (ռուսերենում, հայերենում և անգլերենում) » թեմայով: 1993 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում:
2007 թվականի սեպտեմբերին Երևանի պետական համալսարանի 009 գիտական խորհրդում պաշտպանել է Ժ 02.03 և Ժ 02.07 մասնագիտություններով դոկտորական ատենախոսություն «Ճանաչողական հարաբերությունները բառակազմության մեջ (անգլերենի արմատական բայերի նյութի հիման վրա հայերենի և ռուսերենի զուգադրությամբ)» թեմայով:
Այժմ Կ.Աբրահամյանը ղեկավարում է ԵՊԼՀ-ի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնը:
Նրա աշխատանքները վերաբերում են զուգադրական տիպաբանության,մասնավորապես անգլերենի, հայերենի և ռուսերենի զուգադրական բառակազմության ուսումնասիրությանը ճանաչողական լեզվաբանության տեսանկյունից:
Կ.Աբրահամյանը համալսարանի գիտխորհրդի և Խորհրդի անդամ է:
Նա մոտ 70 գիտական աշխատանքների հեղինակ է:
Մասնակցել է բազմաթիվ հանրապետական, միութենական, միջազգային գիտաժողովների, հանդես եկել գիտական զեկուցումներով, որոնք տպագրվել են տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Անգլիայի, Կանադայի գիտական հրապարակումներում:

2011 թվականին Կ.Աբրահամյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Ընդհանուր լեզվաբանության ամբիոնը հիմնադրվել է 1969թ.:
Ամբիոնի առաջին վարիչն է եղել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Էդվարդ Աթայանը:
Այնուհետև ամբիոնը ղեկավարել են`

բ.գ.թ., դոցենտ Մարգարիտա Տեր-Պողոսյանը,
բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մանուչարյանը,
բ.գ.թ., դոցենտ Հրաչյա Հակոբջանյանը,
բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոլյանը,
բ.գ.թ., դոցենտ Կարինե Աբրահամյանը,
բ.գ.դ., պրոֆեսոր Լիլիթ Բրուտյանը,
բ.գ.թ., դոց., Էլիզա Ղազարյանը /պաշտոնակատար/
բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Աբրահամյանը:

Էլ.հասցե՝
linguistics@brusov.am">linguistics@brusov.am
linguistics1@brusov.am 



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ