Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Համաշխարհային գրականության և մշակույթի

Համաշխարհային գրականության և մշակույթի

Նամակ գրել Տպել PDF
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Natali_fotoԱմբիոնի վարիչ բգթ. պրոֆ. Խաչատրյան Նատալյա Միքայելի
Գրականագիտության ամբիոնը ստեղծվել է 2007 թ.-ի սեպտեմբերին «Ռուս գրականություն և գրականագիտություն» ու «Արտասահմանյան գրականություն» ամբիոնների միաձուլման արդյունքում: Ամբիոնը ունի բավական հին և հարուստ պատմություն: Այն սկզբնապես գործել է ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի տեսքով, որ հիմնադրվել է 1935թ. սեպտեմբերին: Շուրջ 20 տարի ամբիոնը ղեկավարել է ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, դոցենտ Զ. Յասինսկայան: Երբ 1957թ. Վ. Ժդանովի անվ. Ռուսական մանկավարժական ինստիտուտը միացավ ԵՊՀ-ին, ամբիոնը բաժանվեց սեկցիաների, որոնք միացան ԵՊՀ-ի համապատասխանաբար՝ ռուս գրականության և արտասահմանյան գրականության ամբիոններին: 1962թ. հիմնադրվեց Վ.Բրյուսովի անվ. Ռուսական մանկավարժական ինստիտուտը` ռուս և արտասահմանյան գրականությունների երկու առանձին ամբիոններով: Հետագա տարիներին ռուս գրականության ամբիոնը ղեկավարում էին` բ.գ.թ., դոց. Կ.Այվազյանը, բ.գ.դ., դոց. Մ.Միրզա-Ավագյանը, բ.գ.թ., դոց. Է.Նուրալովը, բ.գ.դ., պրոֆ. Ս.Դարոնյանը, բ.գ.դ., պրոֆ. Ս.Գուլակյանը, բ.գ.դ., պրոֆ. Մ.Ամիրխանյանը և բ.գ.դ., պրոֆ. Ե.Ալեքսանյանը: Իսկ արտասահմանյան գրականության ամբիոնը հաջորդաբար գլխավորել են` բ.գ.դ., պրոֆ. Ս.Սողոմոնյանը, բ.գ.թ., դոց. Գ.Մաջարյանը, բ.գ.դ., պրոֆ. Լ.Սամվելյանը, բ.գ.թ., դոց. Ա.Գասպարյանը, բ.գ.թ., պրոֆ. Է.Նուրալովը, բ.գ.դ., պրոֆ. Ե.Կարաբեգովան և բ.գ.թ., բ. գ. թ. Ե.Էթարյանը:


Իր սկզբնավորման օրից ամբիոնը ծավալել է հարուստ գիտական գործունեություն:
Հարկ է հիշատակել ավանդույթի ուժ ստացած «Բրյուսովյան ընթերցումները», որոնք միջազգային հռչակ բերեցին ամբիոնին՝ այն դարձնելով ժամանակակից բրյուսովագիտության ամենանշանակալից կենտրոններից մեկը: Պարբերաբար կազմակերպվում են նաև «Ջիվիլեգովյան ընթերցումները», «Գոգոլյան ընթերցումները», «Գրիբոեդովյան ընթերցումները», ինչպես և երիտասարդ գրականագետների գիտաժողովը: 

Գրականագիտության ամբիոնը ապահովում է բազմաճյուղ և բազմատարր աշխատանք՝ գրականության տեսության, գրականության պատմության, համեմատական գրականության և գրական տեքստերի վերլուծության շուրջ: Ըստ իրենց մասնագիտական լեզուների՝ ուսանողներին հնարավորություն է տրվում մասնագիտանալ համապատասխանաբար՝ ռուս, ֆրանսիական, իտալական, գերմանական, անգլո-ամերիկյան գրականությունների մեջ՝ միաժամանակ ամբողջական պատկերացում ունենալով համաշխարհային գրական շարժերի և գործընթացների շուրջ: Դասընթացները վարվում են համապատասխան գրականությունների լեզուներով:



Ամբիոնը պատրաստում է բանասեր-գրականագետներ, գրաքննադատներ և գրականության պատմության մասնագետներ, ինչպես և գրական խորհրդատուներ /հրատարակչությունների և խմբագրությունների համար/, մանկավարժներ: Այսօր ամբիոնի շրջանավարտների զգալի մի մաս դասավանդում է այլևայլ հաստատություններում, այդ թվում՝ ԵՊԼՀ-ում /Ս. Դավթյան, է. Դանիելյան, Կ, Գուլանյան, Ի. Պողոսյան և այլն/:  Մի շարք շրջանավարտներ աշխատում են հայկական և միջազգային հաստատություններում, գրական-մշակութային հանդեսներում /Ս. Ապրեսովա, Ս. Ենոքյան/, մասնակցում են գիտական-մշակութային կյանքին հանրապետական և միջազգային մակարդակով/ Ե. Էթարյան, Ս. Ենոքյան, Մ. Նուրալովա/:   
           

Էլ. փոստ  russlit@brusov.am
Հեռ. 53-55-50(207)
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ