Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Համաշխարհային գրականության և մշակույթի » Գործունեություն

Գործունեություն

Նամակ գրել Տպել PDF

Իր սկզբնավորման օրից ամբիոնը իր գործուն մասնակցությունն է ունեցել  գիտական և մշակութային կյանքին հանրապետական և միջազգային մակարդակով: Բրյուսովյան, Ջիվիլեգովյան, Գոգոլյան, Գրիբոեդովյան ընթերցումները, ինչպես և երիտասարդ գրականագետների ամենամյա գիտաժողովն այսօր գիտական ավանդույթ են դարձել՝ համագործակցության հարուստ դաշտ բացելով մի շարք համալսարանական, գիտական և մշակութային հաստատությունների հետ: Ավանդական այս գիտաժողովներից զատ՝ ամբիոնն ամեն տարի կազմակերպում է գիտական սեմինարներ և գիտաժողովներ՝ նվիրված արդի գրականագիտության այս կամ այն հիմնախնդրին:
2012 թ.-ին նախատեսվում է «Կինոլեզվի ազդեցությունը ժամանակակից գրականության վրա» միջազգային գիտաժողովը: Այն կոչված է արծարծել կինոլեզվի՝ որպես նշանային համակարգի ներգործությունը՝ իր ուրույն այբուբենով, մեխանիզմներով և գործընթացներով ժամանակակից գրվածքի վրա:

2012թ.-ի դեկտեմբերի 12-13-ին կմեկնարկի Երիտասարդ գիտնականների /«Գրականագիտության արդի խնդիրներ»/ գիտաժողովը։
 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ