Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Ռուսաց և սլավոնական լեզվաբանության

Ռուսաց և սլավոնական լեզվաբանության ամբիոն

Նամակ գրել Տպել PDF

Ռուս և սլավոնական  լեզվաբանության ամբիոն


MarkosyanԱմբիոնի վարիչ- բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ.Մարկոսյան

Ռուս և սլավոնական լեզվաբանության ամբիոնը հիմնադրվել է 2006թ.՝ ժամանակակից ռուսաց լեզվի և գործնական ռուսաց լեզվի ամբիոնների միացման արդյունքում: Վ. Բրյուսովի անվան ԵրՊԼՀ-ի ստեղծման պատմությունը և ռուսաց լեզվի ամբիոնների պատմությունը սերտորեն փոխկապակցված են. թե´ մեկը և թե´մյուսը ուս ուսի տված անցել են այդ ուսումնական հաստատության կայացման և զարգացման  բոլոր փուլերը:

1935 թ. մարտի սկզբին Երևանում հիմնադրվեց ԵՊԼՀ–ի հիմնաքարը հանդիսացող Ռուսական պետական երկամյա ուսուցչական ինստիտուտը: Ինստիտուտի ստեղծման և կազմավորման գործում մեծ ներդրում են ունեցել ինստիտուտի առաջին տնօրեն ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Մ.Մ.Շիուկովան և ուսումնական գծով փոխտնօրեն դոցենտ Ա. Ա. Գալուստովը: Նորաստեղծ ինստիտուտը կոչված էր պատրաստելու ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ: Արդեն 1935 թ. մարտի 20-ին սկիզբ առան նախապատրաստական դասընթացները, իսկ 1935թ. օգոստոսին տեղի ունեցավ առաջին ուսանողների  ընդունելությունը:


Ռուսաց լեզվի ամբիոնը հիմնադրվեց 1936 թ.: Ամբիոնի ղեկավար նշանակվեց բ.գ.թ. Ռ. Լ. Մելքումյանը,  ով սեղմ ժամկետներում իր շուրջը համախմբեց համախոհների՝ բարձր որակավորում ունեցող և իրենց գործին անմնացորդ նվիրված մասնագետների: Իրենց անձնուրաց աշխատանքի արդյունքում մասնագիտական պատրաստում ստացավ և մանկավարժական ասպարեզ դուրս եկավ  երիտասարդ ռուսագետների նոր փայլուն սերունդ: Այդ շարքում էին Մ. Կուչկուլյանը, Մ. Խալաթովան, Ի. Վարդապետովան, բ.գ.դ.  պրոֆ. Ռ Մանուչարյանը, դոցետներ Ջ. Ղարիբյանը, Ե. Բագատուրովան և շատ ուրիշներ: Նրանք և նրանց մի շարք այլ գործընկերներն իրավացիորեն համարվում են հայաստանյան տեսական և գործնական ռուսագիտության հիմնադիրներ, նրանց շնորհիվ հայկական գիտությունն իր արժանապատիվ ներկայությունն ու մասնակցությունը ստացավ  տարբեր լեզվաբանական և մեթոդական գիտաժողովներին և գիտական հրապարակումներին: Զգալի է ամբիոնի աշատակիցների ներդրումը ռուսաց լեզվի տեսության և դասավանդման մեթոդիկայի, ինչպես նաև համեմատական լեզվաբանության ոլորտում: Տարիների ընթացքում ամբիոնը ղեկավարել են  բ.գ.դ., պրոֆ. Գ. Կ. Սամվելյանը, բ.գ.թ.,  պրոֆ. Ա. Օ. Մարկոսյանցը, բ.գ.թ.,  դոց. Ն. Ս. Չիրկինյանը:


1979 թ. մ.գ.թ., պրոֆ. Ն. Կ. Առաքելյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծվեց գործնական ռուսաց լեզվի ամբիոնը, որը 2006 թ. համալսարանում ընթացող կառուցվածքային բարեփոխումների արդյունքում գործնական ռուսաց լեզվի սեկցիայի կարգավիճակով ներառվեց ռուս և սլավոնական լեզվաբանության ամբիոնի կազմի մեջ:


2005 թվականից ռուս և սլավոնական լեզվաբանության ամբիոնը գլխավորում է բ.գ.թ., դոց.  Լ.Ե.Մարկոսյանը: Լ. Ե Մարկոսյանը, 1977 թ. գերազանցության դիպլոմով ավարտելով է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, աշխատանքի է ընդունվել ԵՊՀ ռուսաց լեզվի ամբիոն: 1981-1985 թթ. եղել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ասպիրանտ, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Վիճակի պրեդիկատների իմաստաբանություն և շարահյուսություն» թեմայով (ղեկ.` ԽՍՀՄ ԳԱ ակադ. Յու.Ս.Ստեփանով): Ընդարձակ է  Լ.Ե.Մարկոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը: Այն ընդգրկում է լեզվաբանական իմաստաբանության, իմաստաբանական շարահյուսության, գործառութային լեզվաբանության, ռուսերեն և հայերեն լեզուների համեմատական ձևաբանության, լեզվամշակութաբանության և լեզվահասկացութաբանության հարցերը: Դոցենտ Լ.Ե.Մարկոսյանը հեղինակել է շուրջ 70 գիտական աշխատություններ: Նրա ղեկավարությամբ ատենախոսություններ են պաշտպանել մի շարք ասպիրանտներ և հայցորդներ: Լ.Ե.Մարկոսյանը անմասն չէ նաև հասարակական գործունեության, նա Ռուսաց լեզու և գրականություն դասավանդողների Հայկական  ասոցիացիայի անդամ է և ԲՈՀ-ի «Սլավոնական լեզուներ» մասնագիտացված խորհրդի գիտական քարտուղար: Լ.Մարկոսյանը ջանք և եռանդ չի խնայում երիտասարդ որակյալ մասնագիտական կադրեր պատրաստելու համար: Այսօր իր սաները համալրել են ոչ միայն ԵՊԼՀ-ի  ռուս և սլավոնական լեզվաբանության, այլ նաև Հայաստանի այլ առաջատար համալսարանների մասնագիտական ամբիոնները` ավագ սերնդի գործընկերների հետ  շարունակելով և զարգացնելով ռուսերենի ուսումնասիրության և դասավանդման լավագույն ավանդույթները:


Ամբիոնի գիտական հետազոտական հիմնական ուղղություններն են՝ ռուսերենի և հայերենի զուգադրական տիպաբանությունը, ռուսագիտության տեսական և գործնական արդի հիմնախնդիրները, այն է. լեզվամշակութաբանություն, հասկացույթների լեզվաբանություն, տեքստի լեզվաբանական վերլուծություն, իմաստաբանական շարահյուսություն, բառագիտություն, համակարգային բառարանագիտություն, կորպուսային լեզվաբանություն, լեզվաքաղաքականություն և լեզվաբանական կրթություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա:

 

Էլ. փոստ` modernruss@brusov.am                                  

               practicalruss@brusov.am                                   
Հեռախոս` (374 10) 535511,   ներքին` 206                                      
                                    
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ