Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » ՅՈՒՆԵՍԿՕ-ի մ. իրավ., ժողովրդ. և եվրոպ.

ՅՈՒՆԵՍԿՕԻ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն

Նամակ գրել Տպել PDF

ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության ամբիոնը գործում է 2001թ. սեպտեմբերի 1-ից: Ամբիոնը 2007թ.-ին վերանվանվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն:
    
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի ուսումնա-գիտական գործունեությունը իրականացվում է Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի կազմում, սպասարկելով համալսարանի Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցության, Օտար լեզուների, Ռուսաց օտար լեզվի ֆակուլտետներում և մագիստրատուրայում դասավանդվող քաղաքագիտական, երկրագիտական, միջազգային հարաբերությունների և եվրոպագիտական ուղղվածության մասնագիտացումների առարկաների ուսուցումը:
   
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի գործունեության կարևոր ոլորտներ են հանդիսանում ԵՊԼՀ Մագիստրատուրայի Միջազգային հարաբերությունների և Եվրոպագիտության բաժինները որտեղ ամբիոնի կողմից կազմակերպվում է Միջազգային հարաբերություների և Եվրոպագիտության մասնագիտացումների առարկաների դասավանդումը ուշադրության կենտրոնում ունենալով մագիստրանտների տեսական և գործնական հմտությունների ձևավորումը և զարգացումը:
   
Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիմնադրված, ամբիոնն իր գործունեության մեջ առանցքային և ուրույն տեղ է հատկացնում Մարդու իրավունքներին, Ժողովրդավարությանը և Քաղաքացիական կրթությանը նվիրված դասընթացների և միջոցառումների կազմակերպմանը:


Ամբիոնն ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքի հետ մեկտեղ կարևորում է տալիս դասավանդվող առարկայացանկի պարբերական արդիականացումը և համապատասխանեցումը ժամանակի և մասնագիտացման տվյալ ոլորտի պահանջներին:
   
Ամբիոնի կողմից շարունակաբար պատրաստվում են դասախոսությունների ծրագրեր և ուսանողների համար մեթոդական ուղեցույցներ:
   
Ամբիոնի կողմից ուսանողների համար կազմակերպվում են հանդիպումներ քաղաքագիտության, մարդու իրավունքների և եվրոպագիտության ոլորտերի մասնագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
    
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ և կլոր սեղաններ որոնց ընթացքում քննարկման առարկա են դառնում ամբիոնի ուսումնա-գիտական ոլորտին առնչվող արդի հիմնահարցեր և հիմնախնդիրներ:

humanrights@brusov.am
head_humanrights@brusov.am (+374 10) 
535550 ներքին 223, 208
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ