Ամբիոնը համագործակցում է մի շարք միջազգային և ազգային կազմակերպությունների հետ:
Ամբիոնի հանձնարարությամբ քաղաքագիտության բաժնի ուսանողները մասնակցում են այլ բուհերում կազմակերպվող ուսանողական սեմինարներին, հանդես են գալիս զեկուցումներով եւ այլն: Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են տարբեր միջազգային կոնֆերանսների, գիտական սեմինարների:
Ուսանողների համար մշտապես կազմակերպվում են տարբեր թեմաներով բանավեճեր, որոնց մասնակցել են ինչպես Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ամբիոնը կազմակերպում է ուսանողների գիտարտադրական պրակտիկա ՀՀ կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում: