ԵՊԼՀ-ի Երիտասարդ գիտնականների խորհուրդը համալսարանի գիտակրթական ստորաբաժանումների ներկայացուցիչների երիտասարդական միավորում է, որը գործում է համալսարանի գիտական մասին կից: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ԵՊԼՀ կանոնադրությանը և իր կանոնադրությանը համապատասխան:
Խորհուրդը նպատակ ունի խրախուսել երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական գործունեությունը, նպաստել համալսարանի երիտասարդ գիտնականների միջազգային կապերի զարգացմանը և ամրապնդմանը, հանրայնացնել բուհի երիտասարդ գիտնականների նվաճումները, իրականացնել դրամաշնորհային ծրագրեր, կազմակերպել երիտասարդ գիտնականների գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղանների և այլ գիտակրթական միջոցառումներ:
2012թ. դեկտեմբերից ԵՊԼՀ-ի Երիտասարդ գիտնականների խորհուրդը ղեկավարում է բուհի ֆրանսերենի ամբիոնի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Վահան Զաքարյանը:
ԵՊԼՀ-ի Երիտասարդ գիտնականների խորհրդի կանոնադրությունը
Ներբեռնել ԵՊԼՀ Երիտասարդ գիտնականների խորհրդին անդամակցության հայտը
Հասցե՝ 0002, Երևան, Թումանյան 42
Էլ-փոստ՝ french@brusov.am
v.zakaryan@yahoo.fr
Հեռ.՝ 37410 530491 /1-18/, 37491 724746