Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Որակի ապահովման կենտրոն

Որակի ապահովման կենտրոն

Նամակ գրել Տպել PDF
bologna Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (այսուհետ՝ ԵրՊԼՀ) Որակի ապահովման կենտրոնը (այսուհետ` կենտրոն) ԵրՊԼՀ ստորաբաժանում է, որը ՀՀ օրենսդրությամբ, ԵրՊԼՀ կանոնադրության շրջանակներում ու սեփական կանոնադրությամբ, ինչպես նաև այլ ներքին վարչական որոշումներով նախատեսված դեպքերում իրականացնում է ներքին որակի ապահովման գործառույթներ, ներառյալ հետազոտական գործողություններ`կրթության ու կառավարման բովանդակության, մեթոդների, գնահատման բնագավառում` հանդես գալով ԵրՊԼՀ բարձրագույն կառավարչական մարմնի անունից։

Կենտրոնի առաքելությունն է աջակցել ԵլՊԼՀ-ում որակի մշակույթի արմատավորմանը, որի հենասյուները կանգնած են վստահության հողի վրա։ Այն հույսի ու վստահության հարաբերություն է, այսինքն առաջնորդվում է թափանցիկության սկզբունքով ու պարզ քաղաքականությամբ (կանոններ, ընթացակարգեր ու նորմեր), որոնք խրախուսում են մարդկանց համատեղ աշխատել ու սովորել։ Համալսարանը մի միջավայր է, որտեղ տարբեր խմբեր ու անհատներ մուտք են գործում նոր հորիզոններ փնտրելու՝ անքննելին քննելու ու նորույթներ հայտնագործելու նպատակով։
 Այսպիսի պայմաններում մեկի վստահության չափը մյուսի նկատմամբ բախտորոշ է դառնում ԵրՊԼՀ ընդհանուր հաջողության և առաքելության իրականացման համար։ Այդպիսով, որակի ապահովման վստահության հենքի վրա կառուցված համակարգը պետք է հիմնված լինի երեք հիմնական սյուների՝ ազնվության, բարի կամքի և ձեռնահասության /կոմպետենտության/ վրա։
 
 
Կենտրոնի նպատակներն են`
  • Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակի ապահովման գործընթացների հետ համեմատելի ու համադրելի գործընթացների կիրառման ապահովմանը նպաստելը.
  • ԵրՊԼՀ-ում ինքնաուսուցանվող համակարգի ու համայնքի ձևավորման ապահովմանն աջակցելը:


  Կենտրոնի խնդիրներն են`

ա) կրթական ծրագրերի և որակավորումների որակի ապահովման քաղաքականության ու դրան փոխկապակցված ընթացակարգերի ստեղծման, ամբողջականացման ու շարունակական բարելավման ապահովումը,

բ) կրթական ծրագրերի ու որակավորումների պարբերական վերանայման, մշտադիտարկման ու հաստատման հստակ, պարզ ու թափանցիկ մեխանիզմների ստեղծման, ամբողջականացման ու շարունակական կատարելագործման ապահովումը,

գ) գնահատման չափանիշների, ընթացակարգերի ու կանոնների ամբողջականացման, նորացման ու շարունակական բարելավմանն աջակցության ապահովումը,

դ) պրոֆեսորադասախոսական կազմի որակի ապահովման համակարգի ամբողջականացման ու շարունակական բարելավման ապահովումը,

ե) կրթության որակի և չափորոշիչների բարելավման, օրինակելի փորձի բացահայտման ու դրա տարածման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման ապահովումը,

զ) ուսումնառության միջոցների ու ուսանողների աջակցության համակարգի գնահատման մեխանիզմների ամբողջականացման ու շարունակական բարելավման ապահովումը,

է) կառավարման տեղեկատվական համակարգի ցուցանիշների աստիճանական մշակման ու ներդրման մեխանիզմների ամբողջականացումն ու շարունակական բարելավման ապահովումը,

ը) տեղեկատվության հասանելիության աստիճանի գնահատման համակարգի ամբողջացման ու շարունակական բարելավման ապահովումը,

թ) վերոնշյալ բոլոր խնդիրների իրագործման համար հետազոտական աշխատանքների, ախտորոշիչ միջոցառումների կազմակերպման ապահովումը։
 


Որակի ապահովման կենտրոնը կարևորում է արտաքին (գործատուների, շրջանավարտների, շահագրգիռ այլ անձանց ու հանրության) և ներքին (ուսանողների, դասախոսների, անձնակազմի) շահեկիցների կարծիքը բուհի վերաբերյալ:

Որակի ապահովման կենտրոնի ղեկավար՝
Ռոբերտ Խաչատրյան

530272 - 217

quality@brusov.am

 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ