Ամբիոնի տեսլականն է՝
հետամուտ լինել միջազգային և ազգային չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ կրթության որակի ապահովման կառույցի ստեղծմանը՝ իրականացնելու եռաստիճան ուսուցում «Հանրային կառավարում» մասնագիտությամբ /«Կրթության կառավարում» մասնագիտացմամբ/՝ կարևորելով բարձրագույն կրթության դերը գլոբալացման գործընթացում և բարեփոխումների ընթացքը ՀՀ կրթական համակարգում, ինչպես նաև հաշվի առնելով շուկայի ազատականացումը և կրթական ոլորտի բազմազանությունը և մրցակցային միջավայրը:
- նպաստել մարդկային ներուժի զարգացմանը կրթության ասպարեզում` իրականացնելով կրթության կառավարիչների և կառավարման մասնագետների պատրաստում ու վերապատրաստում՝ գիտակցելով իր դերակատարությունը ՀՀ կրթական համակարգի բարեփոխումների գործընթացում,
- նպաստել ԵՊԼՀ-ում բարեփոխումների և զարգացումների գործընթացին՝ ստեղծելով միջազգայնորեն մրցունակ և դինամիկ համակարգ և ծրագրեր,
- նպաստել ՀՀ կրթական համակարգի բարեփոխումների և զարգացումների գործընթացին, բարձրագույն կրթության քաղաքականության մշակմանը, ռազմավարական պլանավորմանը և կառավարմանը,
- ինտեգրվել UNESCO-ի ամբիոնների ցանցին և զարգացնել համագործակցություն UNESCO-ի կառուցվածքային ստորաբաժանումների հետ, ինչպես նաև զարգացնել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ցանցայնացումը:
Կրթական
- ապահովել որակյալ կրթություն՝ հաշվի առնելով ուսանողի պահանջների բավարվածությունը լսարանային և արտալսարանային գործունեությամբ,
- գնահատել ուսանողի գիտելիքները ընդունելության և ավարտելու փուլերին՝ գնահատման համապատասխան գործիքների միջոցով,
- իրականացնել կրթության կառավարիչների, կառավարման մասնագետների և ավելի լայն շրջանակի մասնագետների վերապատրաստում՝ մշակելով արդիական դասընթացներ,
- մշակել և ներդնել «Հանրային կառավարման» /«Կրթության կառավարում»/ մասնագիտությամբ ուսումնական խորհրդատուի ինստիտուտ՝ նեղ մասնագիտացմանն ուղղված կամընտրական կրթաբլոկի ընտրության համար,
- խրախուսել կրթության կառավարման շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին և միջամբիոնական գիտական համագործակցությանը։
Գիտահետազոտական
- նպաստել ԵՊԼՀ-ի՝ որպես գիտահետազոտական համալսարանի կայացմանը, ինչպես նաև վարկանիշային պատկերի ձեւավորմանը,
- խթանել Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնին կից կրթական հետազոտությունների կենտրոնի գործառույթները՝ խթանելով ամբիոնի կողմից որդեգրած գիտահետազոտական ուղությունները,
- մշակել և խրախուսել ամբիոնում հայցորդների և ասպիրանտների գիտահետազոտական գործունեությունը՝ ընդգրկելով լավագույն ուսանողներին և շրջանավարտներին ամբիոնի աշխատանքներում,
- մշակել Որակավորումների ազգային շրջանակի և կրթական պետական չափորոշիչների հիման վրա միջազգային ընդունված անվանացանկին համապատասխան «կրթության կառավարում» որակավորման կրթական ծրագրի վերջնարդյունքները, ինպես նաև ուսումնասիրել և հստակորեն սահմանել կրթության կառավարչի` աշխատանքային շուկայում պահանջվող կոմպետենցիաները,
- զարգացնել մասնագիտական կապերը և խթանել ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները:
Կազմակերպչական
- նպաստել ԵՊԼՀ-ի՝ որպես առաջատար գիտահետազոտական կենտրոնի իմիջի ձևավորմանը,
- խրախուսել կրթության կառավարման շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին և միջամբիոնային գիտական համագործակցությանը:
ԻՆՉՈՒ՞ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ժամանակակից տնտեսության արագ զարգացման պայմաններում հանրային կառավարումն լայն ընկալում է ստացել` հետաքրքրություն և պահանջարկ առաջացնելով նաև կրթության ոլորտում: Գնալով մեծանում է այս ոլորտում մասնագետների անհրաժեշտությունը: «Հանրային կառավարում» մասնագիտությունը, շնորհիվ իր բազմազանության և միջգիտակարգային մոտեցման , ամենահետաքրքիր մասնագիտություններից մեկն է, որն ուսանողին ընձեռում է մեծ հեռանկարներ: Եվ բացի այդ, այն ԵրՊԼՀ-ում եզակի մասնագիտություններից է, որը սերտ կապեր ունի տարբեր միջազգային կազմակերպությունների և համալսարանների հետ:
Գաղտնիք չէ, որ միշտ էլ ՀՀ-ում կրթությանը մեծ տեղ է հատկացվել, ինչի մասին են վկայում նաև վերջին տարիներին կատարված լայնամասշտաբ բարեփոխումները: Կրթության համակարգը շարունակաբար փոփոխվող մարմին, իսկ կատարվող փոփոխությունները պետք է համապատասխանեն ժամանակաշրջանի պահանջներին: Կրթության համակարգն ունի այնպիսի մասնագետների կարիք, ովքեր ունեն նոր գաղափարներ և համապատասխան որակավորում: «Կրթության կառավարումը» նոր հասկացություն է կրթական ծառայությունների շուկայում, այդ իսկ պատճառով այն արդիական է և պահանջված ՀՀ-ում: Այս մասնագիտությունն ունի իր առավելությունները՝ ներառելով ծրագրի արդիականությունն և մեծ պահանջարկը, երկրոդը՝ ուսուցանման խաղային, վերլուծական և քննադատաական մեթոդները, երրորդը պրոֆեսորադասախոսական կազմն է, որն ընտրվել է՝ հաշվի առնելով մասնագիտական որակները և աշխատանքային փորձը :
Հեռ.՝ (+37410) 53 55 11; 2-14 /ներքին/